Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մարտիրոսյան. «Այս 6 տարիների ընթացքում ոչ մի դրական շարժ չկա ԼԳԲՏ անձանց կյանքում». «Հրապարակ»

Հունիս 22,2024 11:34

«Հրապարակի» զրուցակիցն «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն է:

– Փրայդ ամսվա առիթով դեսպան Քվինը Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի դեսպանատների իր գործընկերների հետ ընդունեց համատեղ կազմակերպված ընդունելության հյուրերին, ԼԳԲՏ+ անձանց: 2018 թվականից հետո ի՞նչ է փոխվել ԼԳԲՏ համայնքում:

– Դրական իմաստով ոչինչ չի փոխվել, բայց բացասական առումով կա փոփոխություն: 2023 թվականի օգոստոսին իր իսկ բնակարանում սպանվեց տրանսգենդեր կին, մի քանի օր առաջ նորից իր իսկ բնակարանում հարձակվել են տրանսգենդեր կնոջ վրա, մազերն են կտրել, դանակով վախեցրել են եւ այլն: Պետության պարտավորությունն է՝ ընդունել օրենքներ, որոնք կպաշտպանեն ԼԳԲՏ անձանց իրավունքները, սակայն ոչինչ չի արվում այդ առումով:

Ես այժմ գտնվում եմ ՄԱԿ-ում` տարբեր քննարկումների, լսումների ժամանակ բարձրաձայնում եմ այն հարցը, որ պետությունը ոչ մի քայլ չի անում՝ ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար: Այդ անձանց կյանքը վտանգված է: Մասնավորապես, տրանսգենդեր անձինք հասարակական վայրերից չեն կարողանում լիարժեք օգտվել, կան սրճարաններ, ռեստորաններ, որտեղ առհասարակ արգելված է տրանս անձանց մուտքը, չեն կարողանում օգտվել հանրային տրանսպորտից:

Ինձ համար զարմանալի է, որ այժմ լսումներ են` Եվրամիության անդամ դառնալու համար: Եթե հստակ պաշտպանող ոչ մի մեխանիզմ անգամ չկա, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Քիչ առաջ մասնակցում էի անկախ փորձագետի ռիփորթին, ով ներկայացնում էր ԼԳԲՏ անձանց խոշտանգումների դեպքերը: Տարբեր երկրների ներկայացուցիչներ ելույթներով հանդես եկան, աջակցություն հայտնեցին, ցավոք, Հայաստանի ներկայացուցիչն այստեղ չէր, թեպետ նստած էլ լիներ` ի՞նչ պետք է ասեր, միայն պետք է նոր դաժան դեպքերի մասին խոսեր:

Միակ դրական բանն այն է, որ ես Ազգային ժողովի ամբիոնից ելույթով հանդես եկա, մարդիկ պատկերացում կազմեցին, թե ինչ է նշանակում տրանսգենդեր, ովքեր են նրանք եւ այլն: Այս 6 տարիների ընթացքում ոչ մի դրական շարժ չկա ԼԳԲՏ անձանց կյանքում: Կարո՞ղ եք մեկ օրենք ասել, որ պաշտպանում է համայնքին: Լավ, եթե ոչ պաշտպանող, ապա հավասար մի օրենք, որ արգելվի խտրականությունը եւ այլն:

Ես հիմա ՄԱԿ-ի շենքում նախանձով եմ լցված, թե ինչպես են մի շարք երկրներ, ընդ որում՝ ոչ միայն եվրոպական, աջակցում ԼԳԲՏ համայնքին: Պետք է վերջ դնել բոլոր տեսակի խտրականություններին: Մեր կազմակերպությունը տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում է տրանս անձանց առողջապահական հասանելիության խնդիրների մասին: Մինչեւ հիմա հորմոնաթերապիայի, սեռափոխության հարցերը լուծված չեն: Չեմ հասկանում՝ սա ի՞նչ ջայլամային քաղաքականություն է: Ի՞նչ են ուզում ասել, որ Հայաստանում չկա՞ն սեռափոխված անձինք:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լուսանկարը՝ Հայաստանում Շվեդիայի դեսպանատան էջից. «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Երևանում բացվեց նոր գրասենյակ՝ ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար. 2022-ի սեպտեմբեր

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930