Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մեկ այլ երկիր այդպիսի միջազգային ու պատերազմական հանցանքներ գործեր, ինչպես Ադրբեջանը, ապա առնվազն այդ կլիմայական համաժողովը ԵՄ երկրները կբոյկոտեին. «Փաստ»

Հունիս 22,2024 10:55

Խղաղություն քարոզելով հանդերձ՝ ՀՀ իշխանություններն արձանագրում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական COP 29 համաժողովից հետո նոր ագրեսիայի դիմել։ Մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում այն մասին, թե ինչ մեծ արագությամբ է տարբեր երկրներից Ադրբեջանը սպառազինություններ ներկրում։

Իսկ ադրբեջանական զինուժը հաճախակի զորավարժություններ է իրականացնում, որտեղ խաղարկվում են նաև հարձակողական սցենարներ։ Ինչ ինչո՞ւ է Ադրբեջանը սպասում կլիմայական համաժողովն անցնի, որից հետո միայն լայնամասշտաբ ագրեսիան ձեռնարկի։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձելու է կլիմայական համաժողովին մեծ ներկայացուցչական կազմ ապահովել միջազգային դիվանագիտական շրջանակներից՝ սկսած տարբեր երկրների ղեկավարների մասնակցությունից։

Ու այդպես Բաքուն նախ կլեգիտիմացնի իր գործողությունները։ Ու չնայած որ տարբեր հանցագործություններ ու ագրեսիվ քայլեր է իրականացնում, այդուհանդերձ, միջազգային հանրությունը մտադիր չէ մեկուսացնել Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել։ Ավելին, տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում Ադրբեջան, ինչի առիթն օգտագործելով՝ Բաքուն նրանց կարող է տանել նաև օկուպացված Արցախ այցելության։ Այսպիսի քայլերով Բաքուն ձգտում է հասնել նրան, որ իր ագրեսիայի համար միջազգային հանրության կողմից վառվի հերթական կանաչ լույսը։ Ընդ որում, նկատի ունենանք, որ COP 29 կլիմայական համաժողովը Բաքվում չէր անցկացվի, եթե Հայաստանի «խաղաղասեր» իշխանությունները համաձայնություն չտային դրան։

Ու այսքանից հետո էլ ՀՀ իշխանությունները հույսեր են կապում միջազգային հանրության և մասնավորապես Եվրոպայի հետ։ Անգամ խոսվում է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարի մասին, բայց նույն եվրոպական համայնքն անհրաժեշտ գործողություններ չի ձեռնարկում Բաքվի սանձարձակությունների դեմ: ԵՄ-ից նույնիսկ փաղաքշում են Ալիևի բռնապետական ռեժիմին: Եթե մեկ այլ երկիր այդպիսի միջազգային ու պատերազմական հանցանքներ գործեր, ինչպես Ադրբեջանը, ապա առնվազն այդ կլիմայական համաժողովը ԵՄ երկրները կբոյկոտեին ու այդ երկիրը կծածկեին պատժամիջոցներով, բայց հիմա դրա մասին ուղղակի խոսք անգամ չկա։ Դրա փոխարեն Եվրոպայից Ադրբեջանին խնդրում են ավելացնել գազի մատակարարումները և այդ նպատակի համար են փորձում ծառայեցնել ռուսական գազի մատակարարման համար նախատեսված խողովակները։ Ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ միջազգային իրավունք։ Դրանք երկրորդական պլան են մղվում՝ ի հակադրումն եվրոպական էներգետիկ շահերի։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930