Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանը ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ այցելել են Քարակերտ գյուղի մետաղաձուլարան

Հունիս 21,2024 23:25

Նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 21-ին այցելել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գործող մետաղաձուլարան։

Այցին մասնակցել են ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը և Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Ընկերության ղեկավարների հետ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական հզորություններին, ընթացիկ աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին։

Գործարանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին, իսկ արտադրության մեկնարկը տրվել է 2023 թվականին։

Առաջին փուլով կատարվել է 5 միլիոն դոլարի ներդրում, որի շնորհիվ ներկա պահին արտադրվում է օրական 60 տոննա մետաղական նախապատրաստվածք։

Գործարանն օգտագործում է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը։

Երկրորդ փուլով նախատեսվում է ավելի քան 7 միլիոն դոլարի ներդրում, որից հետո կսկսեն ամրանների և մետաղալարերի արտադրություն։

Գործարանի հզորությունը տարեկան կազմում է 200,000 տոննայի մետաղական պրոֆիլներ և ձուլակտորներ:

Գործարանն ունի 170 աշխատակից, որոնցից շուրջ 40-ը Իրանից են, 130-ը` Հայաստանից։ Գործարանի՝ ողջ ծավալով շահագործման արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի շուրջ 250-ի։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930