Այս պահին Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
Նրան դիմավորեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի պատգամավորների հետ:
Բագրատ սրբազանը Ոսկեպարում խոստացել էր, որ իր մեքենան կնվիրի Շահրամանյանին: Ուստի ներկայացուցչության դիմաց ասաց. «Անընդունելի ու դատապարտելի դեպք է, ուզեցի ձեզ սա նվիրել մեր ժողովրդի ծառայության համար: Էս էլ բանալիները, վերցրեք: Սա հստակ պետք է ուղերձ լինի մարդկանց, որ էդ չնչին, էժան տարբերակով փորձում են ճնշել որեւէ ձեւով»,- ասաց սրբազանը ու իր «Լեքսուս» մակնիշի մեքենայի բանալիները հանձնեց Արցախի ներկայացուցչությանը: Մեքենան էլ կայանեց շենքի բակում:
Կարդացեք նաև
Հիշեցենք, որ այսօր Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչներն առգրավել են։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ