Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։
«Քաղաքային իշխանությունները, ինչպես կանխատեսում էինք, տրանսպորտի թանկացումը տեղափոխում են 2025 հունվար։ Իրենց պլանավորածն էլ չեն կարողանում ժամանակին անել»,- հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ իր ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ նախագիծը ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի սեպտեմբերից։ Սակայն հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը սեպտեմբերի 1–ից տեղափոխել նոյեմբերի 1։
Նախագիծը ներառված է Երևանի ավագանու առաջիկա նիստում։
Կարդացեք նաև