«Ազատություն» ռ/կ. Գերմանիայի իրավապահները Ֆրանկֆուրտում ձերբակալել են լրտեսության մեջ կասկածվող երեք անձանց: Ենթադրյալ լրտեսներին ձերբակալել են այս չորեքշաբթի օրը:
Դաշնային դատախազության տվյալներով՝ կասկածյալները Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են:
Այսօր նրանք առաջին անգամ կանգնել են դատարանի առաջ: Դատարանը վճռել է, որ կասկածյալները կշարունակեն մնալ կալանքի տակ:
«Երեք մեղադրյալներն օտարերկրյա գաղտնի ծառայության պատվերով շրջագայել են Գերմանիայի տարածքում և փորձել են տեղեկություններ հայթայթել Ուկրաինայից մի քաղաքացու մասին, ով այժմ Գերմանիայում է գտնվում», – ասվում է իրավապահների հաղորդագրությունում:
Կարդացեք նաև
Ուկրաինացու անունն է Ռոբերտ Ա., ռուսինը` Արման Ս., իսկ հայինը` Վարդգես Ի.: Կասկածյալները հսկել են սրճարանը, որտեղ ժամանակ է անցկացրել իրենց թիրախ դարձած Ուկրաինայի քաղաքացին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ձերբակալված հայը Երևանում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկն է (լուսանկարում)։