Բելառուսի ԱԳՆ-ից հայտնում են, որ Մինսկում հանդիպել են ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը և ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը։ Ընթացիկ հարցերի քննարկումից բացի՝ հայկական կողմին համապատասխան նոտա է ուղարկվել Բելառուսի արտաքին գործերի նախարարության կողմից, ասվում է հաղորդագրության մեջ։
Վիլնյուսում կայացել էր Հայաստանի ԱԳ ղեկավարի հանդիպումը Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Ըստ փախուստի դիմած Տիխանովսկայայի՝ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին «Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար» և հույս հայտնել, որ Հայաստանի և ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի։
Ավելի վաղ Երևանն իր դեսպանին կանչել էր Բելառուսից, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին արգելել է մեկնել Մինսկ՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների պատճառով: