Այսօր Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
✅Նիստին մասնակցում էր նաև ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։
📍 Նախարարին են ներկայացվել այս օրերին իրականացված աշխատանքները` կամուրջների վերականգնման, վնասների գույքագրման, հեղեղված բնակավայրերի բնակիչներին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ։
📍 Նախարարին է զեկուցվել նաև աղետի գոտում հակահամաճարակային իրավիճակը, ըստ որի հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը։ Այս պահին որևէ վտանգ չկա։
Կարդացեք նաև
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն