Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հունիսի 12-ին ԱԺ շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է». fip.am

Հունիս 21,2024 17:02

Փաստերի ստուգման հարթակ. Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների պնդմամբ՝ Ազգային ժողովի շենքը գրավելու նպատակ չեն ունեցել:

Խոսքը, մասնավորապես, հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի ընթացքում ոստիկանական ուժերի և ցույցի մասնակիցների միջև տեղի ունեցած ընդհարման մասին է, երբ ցույցին մասնակցող մի քանի պատգամավորներ փորձել էին հետ մուտք գործել Ազգային ժողովի շենք:

Արձագանքելով լրագրողի խոսքին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, թե մասնակիցները ստում են:

«Սուտ են ասում: Նպատակը եղել է Ազգային ժողովի շենքը գրավել և հարձակում գործել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի նախագահի վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Լրագրողի արձագանքին՝ թե դա Սիմոնյանի ենթադրությո՞ւն է, ԱԺ նախագահը ասել է, թե դա երևում է իրենց հայտարարություններից:

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցի ուղիղ եթերները, որոնք հեռարձակվել են տարբեր լրատվամիջոցներով, պարզել է, որ  նման կոչ կամ հրահանգ շարժման կազմակերպիչների կողմից չի հնչել:

Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ: Նա միաժամանակ նշել է, որ իրենց, այսինքն շարժման մասնակիցների կողմից բռնություն չի կիրառվի:

«Եվ այդ ժամը հասել է, օրինական ճանապարհով, խաղաղ ճանապարհով, անցնցում ճանապարհով, մեր կողմից ոչ մի ավելորդ բռնության. սա ուզում եմ շեշտել, ժողովուրդ, որ վախերը մի քիչ պակասեն:  Պարտավոր է գալ խոսելու, բանակցելու, ներկայացնելու կամ քննարկելու անցնցում հեռանալու ճանապարհը։ Այո, ինքը այսօր մուտք է գործել Ազգային ժողով։ Մենք նպատակ էլ չենք ունեցել արգելափակելու։ Բայց պիտի արգելափակենք, որ դուրս չգա»,- ասել է Բագրատ Գալստանյանը իր ելույթի ժամանակ:

Այնուհետև, ավելի ուշ Բագրատ Գալստանյանը խոսել է իր՝ Ազգային ժողով գնալու մասին: Նա մասնավորապես ասել է հետևյալը.

«Մեզ տեղեկություններ են հասնում, որ Ազգային ժողովից ուղիղ եթերով մեզ են հետևում: Թողել են ամեն բան, ուղիղ եթերով հետևում են: Ուղիղ եթերով հետևելու կարիք չունեք: Տղամարդ եք, էս ոստիկանական շարքերը բացե՛ք, ես էլ մեն մենակ գալիս եմ Ազգային ժողով: Հարյուր հոգի եք, թե հազար հոգի: Ասացի ձեզ, կգամ ուղիղ ձեր երեսին ասելու»:

Նույն ելույթի ընթացքում, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, թե Ազգային ժողովի ներսում քաշքշուք է:

Ալյոնա Հայրապետյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930