Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաղաղությանը միտված կրթությունը պետք է ընդհանուր մոտեցում լինի տարածաշրջանի բոլոր երկրների համար». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԴՀ կրթության նախարարի և Բունդեսթագի փոխնախագահի հետ

Հունիս 21,2024 16:32

Գերմանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա ՇթարկՎատցինգերի և Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ:

ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը;

Հանդիպումների առանցքում եղել են կրթության և գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության նոր հեռանկարները և զարգացման հարցերը:

ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է առաջիկայում  Երևանում կայանալիք Հայաստան-Գերմանիա «Գիտության օր» միջոցառման անցկացումը, որի շրջանակում նաև գերմանական մեծ պատվիրակության ժամանում է ակնկալվում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել արդեն իսկ առկա արդյունավետ համագործակցությունը՝ շեշտելով համատեղ աշխատանքի ակտիվացումը երիտասարդներին ուղղված ծրագրերում:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կայուն և երկարամյա համագործակցություն է ձևավորվել, մասնավորապես, Սաքսոնիա-Անհալթի երկրամասի հետ, սակայն Հայաստանի համար կարևոր է համագործակցության ընդլայնումն այլ երկրամասերի հետ նույնպես՝  ընդգրկելով տարբեր ուղղություններ:

Ներկայացնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կրթության կարևորությանը խաղաղության արժեքների տարածման հարցում:

«Կրթական համակարգերը պետք է լավագույնս նպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ կայունությանն ու խաղաղությանը՝ չգեներացնելով հավելյալ թշնամանք: Խաղաղությանը միտված կրթությունը պետք է ընդհանուր մոտեցում լինի տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ հանդիպմանը կարևորվել է հայ-գերմանական համագործակցության բարձր մակարդակը: Փոխնախագահը հետաքրքրվել է կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերով:

Նախարար ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստան-Գերմանիա համագործակցության հիմնական ուղղությունները և  համատեղ աշխատանքները:

Հանդիպմանը ներկա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն իր հերթին ներկայացրել է երկու երկրների խորհրդարանների միջև առկա համագործակցությունը և հնարավոր նոր նախաձեռնությունները: 

Այդ համատեքստում կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի զարգացումը, մասնավորապես, խորհրդարանների ակտիվ աջակցությունը գործադիր իշխանության  աշխատանքների կազմակերպմանը և երկկողմ համագործակցության զարգացմանը:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930