Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արցախցիների օրինական ընտրված իշխանությունները այստեղ չկարողանան որեւէ գործունեություն իրականացնել. Խաչատրյան

Հունիս 21,2024 16:27

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի բնորոշմամբ, այսօր Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան հատուկ ջոկատայինների կողմից ոչ թե առգրավվել, այլ առեւանգվել է:

 

«Որովհետեւ որքանով ես գիտեմ՝ որեւէ փաստաթուղթ, որոշում, վճիռ չի եղել, ինչը իրավունք է տալիս իրենց մեքենան առգրավել: Սա եղել է ուղղակի առեւանգում: Սա բացառապես քաղաքական ուղերձ էր՝ ուղղված Ադրբեջանին, որ տեսնում եք՝ ձեր բոլոր հրամանները հլու-հնազանդ կատարում ենք, ուղերձ էր նաեւ արցախցիներին, որ նրանք որեւէ ներգրավվածություն չունենան ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական եւ հանրային գործընթացներում: Վախեցնելու հերթական մի ժեստն էր, վստահ եմ, որ ձախողվելու է»:

Ավելի վաղ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում խոստացել էր, որ առաջիկայում հրապարակայնորեն կանդրադառնա Փաշինյանի հայտարարություններին, հնարավո՞ր է, այսօրվա գործողությունները նաեւ նրան լռեցնելուն էին ուղղված հարցին, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, սա նաեւ լռեցնելու նպատակ էր հետապնդում: Իշխանությունները 44-օրյա պատերազմի ծագման ու ընթացքի մասին այնքան ստեր են պատմել, որ ամենեւին չեն ցանկանա, որ այդ ստերը մերկացվեն»:

Պատգամավորն իրատեսական է համարում այն կասկածներն ու վարկածները, որ Շահրամանյանի մեքենայի առգրավումը վերջը չէ, դա շարունակություն է ունենալու. «Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արցախցիների օրինական ընտրված իշխանությունները, Արցախի օրինական ներկայացուցիչներն այստեղ չկարողանան որեւէ գործունեություն իրականացնել: Որ Արցախի մեր հայրենակիցները չունենան ղեկավարություն ու որպես առանց ղեկավար մնացած մարդիկ լինեն չկազմակերպված ու ի վերջո ՀՀ-ից դուրս գան, ինչին ականատես ենք լինում: Այս իշխանությունների համար արցախցիները, Արցախի հարցը ռիսկ է, իրենք ամեն ինչ կանեն, որ չեզոքացնեն արցախցիներին, այդ ռիսկը: Այստեղ էլ Ալիեւն ու իրենք նույն էջի վրա են, երկու իշխանությունների համար էլ Արցախը թշնամի է: Հետեւաբար, կենսական անհրաժեշտություն է Նիկոլ Փաշինյանին կամ իր սեփական տուն ուղարկել կամ ուղարկել Բաքու՝ Ալիեւենց տուն: Կարծեմ, իրեն այնտեղ կդիմավորեն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930