Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասախոսի կեցվածք ընդունել չարժե, այնտեղ, որտեղ դուք սովորել եք, օրիորդ, մենք դասավանդել ենք»․ Տիգրան Խզմալյանը՝ Մարիա Կարապետյանին

Հունիս 21,2024 15:07

Ազգային ժողովում «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը անդրադարձավ կուսակցությունների անդամների ելույթներին։

«Այստեղ այսօր ինձ մտահոգող միտք հնչեց ակնկալիքների ուռճացման տեսանկյունից՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու եւ դա Բրյուսելի միջոցով անելու տեսանկյունից։ Ես կցանկանայի, որպեսզի սա չմնա անպատասխան՝ ես դա համարում եմ անիրատեսական։ Նաեւ նախորդ օրը կայացած համաժողովի ընթացքում են հնչել մտքեր, որոնց կցանկանայի անդրադառնալ։ Մասնավորապես, հարգարժան պարոն Շիրինյան, միտք եք ասել, որը վտանգավոր եմ համարում։ Դուք ձեր երեկվա ելույթը եզրափակեցիք հետեւյալ մտքով՝ «29 800 կկմ-ն բավարար չէ պետություն վերականգնելու համար, բայց դա լրիվ բավարար է պետականություն շարունակելու նախադրյալներ ստեղծելու համար»։ Ես շատ եմ խնդրում՝ 29 800-ին չանդրադառնալ, դա պետք է լինի ներհայաստանյան կոնսենսուսը։ Ինչպես սահմանադրական կարգը, այդպես էլ մեր երկրի տարածքը։ Եվ նաեւ ինձ համար օտար է այն, որ մենք ժողովրդավարության մասին խոսում ենք այնպես, կարծես դա կենսաբանական երեւույթ է»,- ասաց Մարիա Կարապետյանը։

Ելույթ ունեցավ նաեւ երգիծական դերասան Հովհաննես Ազոյանը

ԵՄ միջոցով Արցախ վերադառնալու հարցի մասին խոսել էր Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։ Մարիա Կարապետյանի ելույթից հետո արձագանքի ձայն խնդրեց Տիգրան Խզմալյանը․ «Պարզապես ինձ թվում է, որ մենք այստեղ միմյանց քաղաքական գնահատականներ տալու համար չենք եկել։ Եվ ընդունել աշակերտների առջեւ դասախոսի կեցվածք, չարժե։ Այնտեղ, որտեղ դուք սովորել եք, օրիորդ, մենք դասավանդել ենք»։

Նիստը ղեկավարող ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ասաց․ «Պարոն Խզմալյան, այս ոճով եթե դուք եվրապառլամենտում խոսեք, ձեզ խիստ նկատողություն կհայտարարեն։ Տիկին Կարապետյանը քաղաքական գնահատական է տվել, ինչն իրավունքն ունի։ Ձեր տված գնահատականը քաղաքական չէ՝ հեգնական, արհամարհական, եթե ոչ վիրավորական է»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930