«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր Կիրանցում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Էդմոն Մարուքյանի վերջին հայտարարություններին։
Մարուքյանը կասկածներ է հայտնել, թե ինչո՞ւ է Բագրատ սրբազանը գնացել Սերժ Սարգսյանի առանձնատուն, դա համարելով «ֆունդամենտալ անարգանք» այն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր հրավիրվել են սրբազանի հետ հանդիպման հյուրանոցում։
Մարուքյանը այլ կասկածներ էլ է հայտնել շարժման վերաբերյալ․ «Ի՞նչ գործարք կա ձեր մեջ, ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ եք պայմանավորվել։ Այդ ընթացքում, Սերժ Սարգսյանն արդարացվում է դատարանում, այն դատարանում, որը որ ձեր պնդմամբ, քաղբանտարկյալ է դարձրել Արմեն Աշոտյանին։ Ժողովուրդ, կողմնորոշվեք․ հիմա դատարանն արդա՞ր է, թե Սերժ Սարգսյանին արդարացնում է, որովհետեւ այդպես էր պետք, Աշոտյանին պահում են, որովհետեւ էդպես է պետք»։
Բագրատ սրբազանն այս առնչությամբ ասաց․ «Ախր, իրենց թեմաները չեն, էս մարդիկ, Էդմոնը, իզուր տեղը ջրեր թող չփորձեն պղտորել։ Շատ բան կա խոսելու։ Եթե ես սկսեմ մեղադրանքների լեզվով խոսել, այնքան բան կա վերլուծելու, մեղադրելու։ Ժամանակը գա, դա էլ կասեմ, բայց ես իրենց հնարավորություն եմ տալիս խելքի գալու»։
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանի՝ դատարանի արդարացման եւ շարժման հետ գործարքի մասին էլ սրբազանը զարմանքով արձագանքեց․ «Մենք գործարքի ենք գնացել դրանից հետո ազատվե՞լ է։ Դե ինքը հատուկ հանձնարարություններով դեսպան էր, երեւի կարող էր ասել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
WOW!
‘… բայց ես իրենց հնարավորություն եմ տալիս խելքի գալու:’
Հնարավորություն տալը` ամենա մեծ դեֆիցիտը Հայաստանում: Մանավանդ խելքի գալու հնարավորությունը: