Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ հետ վիզաների ազատականացման հարցով դրական ազդակներ կան, այս կամ հաջորդ ամիս մենք կունենանք երկխոսության մեկնարկը»․ Սոնա Ղազարյան

Հունիս 21,2024 14:28

«ՀՀ-ն հայտ է ներկայացրել ԵՄ երկու մեծ ծրագրերին միանալու՝ դա խաղաղության գործիքակազմն է։ Եվ ցավով պետք է նշեմ, որ Եվրամիության արձագանքն այս առումով բացասական է՝ Հունգարիայի վետոյի կիրառման հանգամանքով պայմանավորված։ Մյուսը վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն է, որը թերեւս տրված չէ, չնայած՝ այս մասով բավական դրական ազդակներ են ստանում եւ ակնկալում ենք, որ այս կամ հաջորդ ամիս մենք կունենանք երկխոսության մեկնարկը» «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Նա նշեց, որ տարածաշրջանում կայունության ապահովման գործում նաեւ շատ մեծ է ԱՄՆ դերակատարությունը։

«Այս կոնտեքստում ես ուզում եմ նշել նաեւ Իրանի դերակատարությունը, որովհետեւ ես վստահ եմ, որ այս դահլիճում կա նաեւ այն համոզմունքը, որ Իրանը շատ մեծ դերակատարություն է ունեցել տարածաշրջանում անվտանգության պահպանման գործում։ Եվ ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, թե ինչպես է Իրանը մշտապես արձագանքել թե ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, թե զորավարժություններին, թե ապրիլի 5-ի հանդիպմանը։ Մենք որոշումներ կայացնելիս՝ որպես պատասխանատու քաղաքական թիմ, ժամանակագրային առումով պետք է հաշվի առնենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Եվ այդպես էլ անում ենք»,- ասաց նա։

Սոնա Ղազարյանը նաեւ հայտարարեց․ «Առաջարկը՝ հանրաքվեի անցկացում՝ վերահաստատելու ժողովրդի աջակցությունը գործող իշխանություններին, կարծում եմ, ավելորդ է։ ՀՀ ժողովուրդը իրեն Սահմանադրությամբ տրված միջոցներով հայտնել է գործող իշխանություններին իր աջակցությունը։ Եվ սեզոնային բնույթ կրող փողոցային պայքարները մերժելով՝ ժողովուրդը վերահաստատել է ՀՀ իշխող մեծամասնությանը տված իր քվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930