Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիրանցում տրակտորն արդեն տուն է քանդում․ հունիսի 12-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության հետհաշվարկն է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդները Կիրանցում են

Հունիս 21,2024 14:19

«Մարդկանց ահաբեկել են, անհուսության մատնել, ասելով՝ եթե չանեք, վռնդելու ենք, թուրքը գալու է տանի, ուժով, փողով, վախեցնելով»,-այսօր Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն՝ անդրադառնալով կիրանցիներին տրվող կառավարության փոխհատուցման գործընթացին։

Սրբազանի խոսքով՝ այդ փոխհատուցման դիմումն այնպես է ձեւակերպած, որ մարդը երեք անգամ խնդրում է, ասելով՝ չունեմ գույքային եւ այլ պահանջներ․ «Սրանով ամբողջ պատասխանատվությունը դնում են քաղաքացու վրա։ Մարդկանց մատնում են ճարահատության, որ ստիպված համաձայնեն։ Գյուղն էլ բաժանել են երկու մասի, ոմանց դարձրել են հայրենասեր, ոմանց՝ «ոչ հայրենասեր»»։

Կիրանցում տրակտորն արդեն տուն է քանդում։ Տավուշցիներից Միհրան Մախսուդյանը լրագրողներին ցույց տվեց տրակտորը, ցույց տվեց, թե որտեղով է անցնելու նոր ճանապարհը․«Արդեն երեւում է Ադրբեջանի դրոշը։ Այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո հակառակորդը գյուղի հատվածում ճանապարհի վրա է նստելու, հակառակորդի սահմանը այդտեղով է անցնելու։ Նախկինում գործող կամուրջը մնում է նրանց տարածքում, մեր կողմը նոր կամուրջ են կառուցում։ Դպրոցից հիսուն մետր հեռավորության վրա։ Վաթսուն հեկտար այս գյուղի տարածքն արդեն Ադրբեջանի տարածքում է։ Ըստ օդում կախված լուրերի, գյուղացիներն են ասում, որ այնտեղ,որտեղ մենք դիրք ունենք թերակղզի անունով, հերթափոխը կատարում են ջրի միջով, հակառակորդը ճանապարհ չի տալիս հերթափոխ իրականացնելու համար, մարդիկ նավակներով են կատարում»։

 

Գառնիկ Դանիելյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ հունիսի 12-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության հետհաշվարկն է․«Ինչ ուզում են ասեն, այս շարժումը մինչեւ չհասնի իր տրամաբանական ավարտին, հայ ժողովուրդը շանս չի ունենալու, միակ տարբերակը պայքարելն է, մենք պայքարում ենք։ Մենք գնալու ենք տուն առ տուն, քաղաք առ քաղաք։ Ես տեղեկություններ ունեմ, որ շատ խիստ ձեւով տարբեր տեղերից զգուշացվել է իշխանությանը, որ հաջորդ անգամ այդ հատուկ միջոցներն օգտագործելն իր վրա շատ թանկ է նստելու։ Մենք մեր ակտիվ բողոքի ցույցերն անելու ենք, փորձեն մի անգամ էլ նման բիրտ ուժ կիրառեն, էլ ներում բեկում չի լինելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930