ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
«Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները մնում են Հայաստանի հանդեպ, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է», – ասել է Թասմագամբետովը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև հույս է հայտնել, որ Երևանը «դեռ կհստակեցնի իրավիճակը» ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցում և պաշտոնական որոշում կկայացնի «կազմակերպության մաս լինել, թե չլինել»։