Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Նիկոլն իր լոյալությունն է հայտնել էրդողանին՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրման հարցում». Գառնիկ Դավթյան

Հունիս 21,2024 14:04

«Վերջին 4 տարում Թուրքիայի դերակատարումը Հարավային Կովկասում բոլոր առումներով էականորեն աճել է, եւ այն հարթակը, որը այսօր Հայաստանում փորձում է իրավիճակ փոխել, ես խոսում եմ «սրբազան շարժման» մասին, արժանանում է բավական լուրջ դիմադրության արտաքին ուժերի՝ մասնավորապես Թուրքիայի կողմից:

Իմ խորին համոզմամբ, բնականաբար, Նիկոլի առկայությունն այստեղ որպես ՀՀ վարչապետ, էականորեն փոխում է այն ողջ տրամաբանությունը, որը կարող էր որոշակիորեն կապվել Հայաստանի ապագայի եւ Հայաստանի հետագա զարգացման հետ»,-«Հայելի» ակումբում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

Նրա խոսքով. «Փաշինյանի գործունեությունը եւ վերջին շրջանում նրա կապերը, զանգերն ու հայտարարությունները տարբեր շրջանակներից, մասնավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, խոսում են այն մասին, որ Փաշինյանի քաղաքական հայրերը, հատկապես Թուրքիան եւ Ադրբեջանը, պարբերաբար, բոլոր ուղղություններով՝ սկսած Տավուշի ապօրինի սահմանազատումից, որն իրականում հող հանձնել է, ոչ թե սահմանազատում, պաշտոնական քարոզչական դաշտով, հայտարարություններով, լրատվական եւ այլ ուղղություններով փորձում են պախարակել Բագրատ Սրբազանի կերպարը եւ նրա առաջնորդած շարժումը: Հատկանշական է, որ հայելային գործողությունները անում են նաեւ Հայաստանի իշխանությունների հետ փոխկապակցված լրատվամիջոցները, նրանց սատելիտային հարթակը»:

Գառնիկ Դավթյանը փաստում է. «Առնվազն քարոզչական դաշտում Հայաստանի իշխանությունն ունի թիկունքին կանգնող պետություններ՝ ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի: Փաշինյանի՝ Սյունիք այցից հետո զանգ է եղել Էրդողանին: Գլոբուսի վրա միայն Թուրքիան չէ իսլամի հետեւորդ պետություն, կան հարեւան այլ պետություններ եւս, օրինակ` Իրանը, որոնց հետ Հայաստանն ունի արտաքին, դիվանագիտական հարաբերություններ: Ու զուտ Բայրամի տոնի առիթով Փաշինյանի զանգը Էրդողանին, չեմ կարծում, թե ուղղակի տոն շնորհավորելու համար էր, եւ սա այն դեպքում, երբ մեր Զատկի տոնը այդ պետությունների կողմից չի շնորհավորվել զանգի միջոցով:

Միանշանակ եղել են խոսելու այլ թեմաներ եւս, ինչը փուչիկի մեջ ծածկված է ներկայացվել հանրությանը: Բացի դրանից, Թուրքիայի պատրաստակամությունը՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման համար, հավանաբար որոշակի պայմանավորվածությունների արդյունք է: Ներկայումս Հայաստանում ընթացող գործընթացները կարող են անգամ Փաշինյանին ամենամոտ կանգնած անվտանգության աշխատակցի մոտ, որն իրեն հայ է համարում, վստահության շարժեր ստեղծել, մարդը վստահության կորուստ ունենա:

Քաղաքական մասով էլ նշեմ, որ Նիկոլը իր լոյալությունն է հայտնել էրդողանին՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրման հարցում, նաեւ լոյալություն է հայտնել Ալիեւի կողմից հնչող բոլոր պահանջները բավարարելու հարցում: Ի դեպ, երեկ ադրբեջանական պետական լրատվականներից մեկը մեկնաբանություն էր տարածել, որ Հորադիզով եկող երկաթգիծը դեպի Սյունիքի մարզ, որն անվանում են Թուրանական միջանցք, 56 %-ով պատրաստ է: Մի խոսքով, ադրբեջանական կողմը հստակ գիտի՝ ինչ է ուզում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930