ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում իրականացվող պեղումները ավարտվել են։
Ավետիս Գրիգորյան, հնագիտական արշավախմբի ղեկավար. Հողաշերտից մաքրվել են 14-րդ դ․ պալատի և հարակից եկեղեցու ավերակները։
Բացվել են կառույցների հիմքերը ներքուստ և արտաքուստ, հայտնաբերվել են քանդակազարդ և սրբատաշ բազմաթիվ կարևոր շինաքարեր, սյունախարիսխներ, զուգահեռ իրականացվել են չափագրման և հուշարձանախմբի վերականգնման նախագծի պատրաստման աշխատանքները։
Կարդացեք նաև
Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագիտական բազմաթիվ գտածոներ՝ խեցեղեն, քարե և մետաղյա առարկաներ, արձանագրություններ, բացվել են եկեղեցու ավերակների վրա կատարված երեք տասնյակ ուշագրավ մանկական թաղումներ։
Հնագիտական աշխատանքներն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առևտրային կազմակերպություն