Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուժային կառույցները կիրանցիներին ճնշում են, որ գրեն՝ այլ գույքային պահանջ չունեն․ Գառնիկ Դանիելյան

Հունիս 21,2024 13:38

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր այցելել են Կիրանց տեղում տեսնելու՝ սահմանային ցանկապատն իսկապես տեղադրվա՞ծ է, թե՞ ոչ։

Կիրանցի մի քանի բնակիչներին, որոնց տներն անցնում են ադրբեջանական կողմին, կառավարությունը փոխհատուցում է առաջարկում։ Կառավարության այս որոշումը շարժման առաջնորդները կասկածի տակ են դնում, քանի որ փոխհատուցում ստանալու պայմանը, ինչպես Գառնիկ Դանիելյանն ասաց, պետք է տվյալ անձը դիմում գրի ու նշի՝ առոչինչ ճանաչել իր սեփականության վկայականը, նաեւ նշի, որ այլ գույքային պահանջներ չունի։

Կիրանցում լրագրողների հետ զրույցում, Դանիելյանն ասաց՝ կան բնակիչներ, որոնք ասում են՝ չենք ուզում այդ բեռի տակ մտնել, նրանք չեն գնացել այդ գործարքին ու փոխհատուցումը ստանալու քայլին․ «Ասում են՝ եթե գնանք այդ քայլին, մենք պատասխանատվություն ենք զգում, չենք կարողանում գիշերները քնել, որ մեր գույքն անցնում է Ադրբեջանին։ Չեն ուզում այդ պատասխանատվությունը կիսել կառավարության հետ»։

Դանիելյանը վստահեցրեց՝ ամբողջ պետական ապարատն աշխատում է այս մարդկանց ճնշելու, ստիպելու, պարտադրելու այդ դիմումը գրել․ «Ուժային կառույցները, տեղական ինքնակառավարման մարմինները, ամբողջ պետական ապարատն է աշխատում այս մարդկանց ճնշելու համար»։

«Ես տեղեկություն եմ ստացել, որ հատ-հատ Տիգրանաշենի բնակիչների հետ էլ են աշխատում, կամաց-կամաց սկսել են աշխատել։ Գնում, ասում են՝ կարո՞ղ է ձեր գույքն ուզենաք վաճառել։ Ամբողջ Հայաստանը դառնալու է Կիրանց, Տիգրանաշեն»։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. CORRUPTION. STATE SPONSORED CORRUPTION.
    Քպական իշխանությունը կորուպցիոն սխեմա է անում Կիրանցում:
    Գումար են տալիս որպեսզի քաղաքացին մասնակցի հայրենիքի հանձման միջոցառմանը:
    Ընդդիմադիր միտինգներին փողով մասնակից դարձնելու համար ձեռբակալում են:
    Հայրենիքը հանձնելու միջոցառմանը մասնակից դարձնելու համար չե՞ն ձեռբակալում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930