Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային ժողովը պետք է հայտարարի, որ հռչակում է ՀՀ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց, ԱԺ որոշումը պետք է դրվի հանրաքվեի»․ Արտակ Զեյնալյան

Հունիս 21,2024 13:26

«Ինչպես ենք տեսնում այս խնդրի լուծումը՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվեի անցկացնելու։ Հանրապետություն կուսակցությունը հետեւյալ առաջարկն ունի՝ այն իրականացնել ՀՀ ԱԺ որոշման տեքսով, որը կդրվի հանրաքվեի»,- «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը։

Ըստ նրա՝ ՀՀ ԱԺ-ն պետք է հայտարարությամբ ասի, որ հռչակում է ՀՀ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Այս հայտարարությունը պետք է ուղարկվի ՍԴ՝ նախնական սահմանադրական վերահսկողության։ Այնուհետեւ պետք է նշանակվի հանրաքվեի օր ու իրականացվի քարոզարշավ։

«Մոտավորապես այսպես պետք է լինի՝ ՀՀ Եվրոպայի միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին․ ՀՀ ԱԺ-ն, արտահայտելով ՀՀ ժողովրդի միասնական կամքը, խնդիր դնելով ՀՀ-ն դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հռչակում է ՀՀ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Այս որոշումը ԱԺ մեկ այլ որոշմամբ պետք է դրվի հանրաքվեի եւ ուղարկվի Սահմանադրական դատարան»,- նշեց Զեյնալյանը։

«Իհարկե, միայն սա բավարար չէ, անհրաժեշտ է, որ Հայաստանի օրենքները, ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցվեն եվրոպական ստանդարտներին։ Արդյոք դրանք համապատասխա՞ն չեն, ես կարծում եմ, որ այն օրենսդրական դաշտը, որը մենք ունենք, միանգամայն բավարար է, որպեսզի կյանքը, պրակտիկան համապատասխանի այն իրականությանը, ինչ կա ԵՄ-ում։ Խնդիրն օրենքների եւ իրավական ակտերի կատարման մեջ է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930