Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղհասարակությունն էլ, ժողովրդավարական ընդդիմությունն էլ շոշափելիորեն նվազեցնում է իր քննադատությունն իշխանությանը, որպեսզի չվնասի պետությանը»․ Հովսեփ Խուրշուդյան

Հունիս 21,2024 12:55

«Դեռ երկու տարի առաջ ասել ենք, որ աջակցում ենք իշխանություններին եվրոպական ինտեգրման ուղղության մեջ եւ մենք հուսախաբ չենք եղել»,-այսօր խորհրդարանում հրավիրված՝ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Ժողովրդավարական ուժերի հարթակի անդամ չորս ուժերին, որոնք չեն ընտրել պոպուլիզմի ճանապարհը․ «Որից կբխեր, որ իրենք ամեն ինչում պետք է քննադատեն իշխանություններին, նույնիսկ եվրոպական ինտեգրման հարցում պետք է ասեն, որ չէ, սխալ են ուղղությանն ընտրել, ասենք, մեթոդաբանությունը սխալ են ընտրել կամ խաբում են, իրական չի իրենց ջանքերը, կեղծում են, իրականում հակառակ ուղղությամբ են տանում երկիրը եւ այսպիսի քննադատությամբ շահել հանրության մի ստվար հատվածի ձայները՝ հետագա ընտրությունների համար։ Բայց իրենց իսկ քաղաքական շահերին հակառակ իրենք այլ ճանապարհ են ընտրել, որը համընկնում է պետության շահերի հետ եւ պետության շահերից է բխում այս համախոհությունը, այս կառուցողական երկխոսությունն իշխանությունների հետ, որը որ բերելու է բոլորիս շատ լավ տեղ»։

Նա ասաց նաեւ, որ առավել հանդարտ քաղաքական իրավիճակում, քննադատությունը լինելու է, այստեղ նաեւ քաղհասարակությունն է իր դերն ունենալու․ «Դուք տեսնում եք, որ պետությանն արտաքին մարտահրավերներ են սպառնում, դրանից ածանցյալ 5-րդ շարասյան ինչ-որ շարժեր, քաղհասարակությունն էլ, ժողովրդավարական ընդդիմությունն էլ շոշափելիորեն նվազեցնում է իր քննադատությունն իշխանությանը, որպեսզի չվնասի պետությանը»։

Հովսեփ Խուրշուդյանը հորդորում է իշխանությանը՝ չթուլանալ, շարունակել տանել երկիրը ճիշտ ուղղությամբ, իսկ վտանգների նվազեցման պարագայում, իրենք դարձյալ շատ քննադատեն։ Կոռուպցիան էլ, ասում է, համակարգային չէ, ինչը եվրաինտեգրման համար կարեւոր չափանիշ է։

Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհը, ըստ նրա, իհարկե, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները պետք է ստանձնեն, քանի որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, Ժողովրդավարական ուժերի հարթակը համաժողով էր հրավիրել, որը նվիրված էր Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեին։ Հավաքին պետք է ներկա լիներ նաեւ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահը, բայց ինչ-ինչ պատճառներով չէր եկել ու այդ առիթով, բազմաթիվ քննադատություններ հնչեցին հավաքի մասնակիցների կողմից։

Այսօր խորհրդարանական լսումներ են՝ նույն թեմայով։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930