Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյան. ՀՀ որևէ պետական պաշտոնատար անձ Հայաստանում գտնվող փախստականների խնդրից, նրանց վերադարձի իրավունքից չի խոսել

Հունիս 21,2024 12:18

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 55/76 բանաձևով որոշվել է, որ 2001 թվականից սկսած հունիսի 20-ը նշվելու է որպես «Փախստականների համաշխարհային օր»։

1988 – 1994թթ. Արցախյան առաջին պատերազմի արդյունքում հարյուր հազարավոր հայեր ադրբեջանական ագրեսիայից և ջարդերից մազապուրծ փախստական են դարձել Հայաստանի Հանրապետությունում:

2020 – 2023թթ. ադրբեջանական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է շուրջ 150 հազար փախստական:

Այս մարդիկ զրկվել են միջազգային իրավունքով ամրագրված իրենց բնօրրան, հայրենիք վերադառնալու անբեկանելի իրավունքից։

Այսօր Հայաստանի որևէ պետական պաշտոնատար անձ կամ գերատեսչության ներկայացուցիչ Հայաստանում գտնվող փախստականների խնդրից, ինչպես նաև նրանց վերադարձի իրավունքից չի խոսել և չի բարձրաձայնել այն։ Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն X սոցիալական հարթակում գրել է «ադրբեջանցի փախստականների արժանապատիվ և անվտանգ վերադարձի» մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930