Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևի կամք չկա». ի՞նչ պետք է անել Բաքվում պահվող հայ բանտարկյալների վերադարձի համար ըստ միջազգային իրավունքի մասնագետի. news.am

Հունիս 21,2024 12:11

News.am-ը սկսում է հարցազրույցների շարք՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության և նրանց վերադարձն ապահովելու համար:

Այս շարքի մեր առաջին զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանն է:

-Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը վերջերս հայտնեց խոշտանգումների մասին և դիմում ներկայացրեց Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին: Ինչպիսի՞ն են ընթացակարգերը, ի՞նչ պետք է հաջորդի սրան զեկուցողի կողմից: Միջազգային ուրիշ ո՞ր ատյաններ են իրավասու զբաղվել այդ ահազանգով: Չէ՞ որ ակնհայտ է, որ մյուս հայ բանտարկյալները ևս խոշտանգվում են:

-Այո, տեղյակ եմ։ Բավականին լուրջ և հիմնավորված փաստաթուղթ է ներկայացվել։ Կոնկրետ այդ՝ անհապաղ գործողություն պահանջող ակտից հետո ակնկալվում է Ադրբեջանի արձագանքը։ Երբ Հատուկ զեկուցողը ստանա կամ եթե չստանա Ադրբեջանի արձագանքը, իրավունք ունի իրականացնել փաստահավաք այցելություն Ադրբեջան։ Այդ ամենից հետո կամ միգուցե նաև առանց դրա Հատուկ զեկուցողը ներկայացնելու է իր զեկույցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին և Գլխավոր ասամբլեային։

Կան միջազգային տարբեր ատյաններ՝ ՄԱԿ-ից մարդու իրավունքների պաշտպանության մարմիններից մինչև տարածաշրջանային ատյաններ, Միջազգային քրեական դատարանից մինչև ԵՄ օրենսդրության մեխանիզմներ, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների խախտումներ իրականացնող պետություններից մատակարարումների արգելքին, և ընդհանրապես միջազգային իրավունքից մինչև ազգային օրենսդրություններ։

Մեր պարագայում, օրինակ՝ Եվրոպական միություն և Եվորպայի խորհուրդի հնարավորություններն ամբողջ ծավալով պետք է օգտագործվեն։ Եվրոպայի խորհրդի մասով, հատկապես՝ դրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասով գործ արվում է, կա միջպետական գանգատ այդ թվում՝ նաև ապօրինի պահվող անձանց մասով։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ևս աշխատանքներ պետք է տարվեն արդեն մեր ԱԺ պատգամավորների կողմից։ Մենք, ճիշտ է, Եվրոպական միության անդամ չենք, սակայն կարող ենք ԵՄ մարմինների հետ համագործակցել այս հարցերով։ Ավելին, մենք անդամ ենք ԵՄ արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրոնեսթ), որտեղ ժամանակին բավականին ակտիվ էինք։ Դա ևս շատ կարևոր հարթակ է, որ պետք է օգտագործի, սակայն կրկին ԱԺ պատգամավորների կողմից։

Հարթակները շատ են, կամք է պետք, պետական քաղաքականություն է պետք, դիվանագիտական աշխատանք է պետք։ Միջազգային կառույցները ինքնաշխատ կերպով չեն աշխատում, դրանց աշխատացնել է պետք։

Մենք, իհարկե, կարող ենք մասնավոր ջանքերով որոշ գործողություններ անել և անում ենք, սակայն դա բավարար չէ։ Պետությունն էլ պետք է ջանք գործադրի, նպատակամղված քաղաքականություն վարի կամ առնվազն չխանգարի, այդ թվում՝ հայտարարությունների մակարդակով։

-Վերջին շաբաթներին միջազգային ասպարեզում բավականին ակտիվ բարձրացվել էր Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների թեման: Բոննում անցկացված՝ COP29-ի նախապատրաստական կոնֆերանսին ակտիվիստերը բարձրաձայնեցին հարցը՝ ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ ՄԱԿ-ի այս կարևոր միջոցառումը հյուրընկալող Ադրբեջանը ոչ միայն էթնիկ զտում է իրականացրել, այլ շարունակում է բանտում ապօրինի պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում հարցը բարձրացրեց սենատոր Էդ Մարկին:

Սրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում թեման որևէ ինստիտուցիոնալ մակարդակում չի բարձրացվում: Ակտիվ չեն ո՛չ կառավարությունը, ո՛չ իրավապաշտպանները, ո՛չ ՀԿ սեկտորը: Ինչպե՞ս կարելի է բացատրել այս իրավիճակը: Եթե կառավարությունը կարող է իր լռությունը հիմնավորել կոնֆիդենցիալ տարվող աշխատանքով, արդյո՞ք Հայաստանի իրավապաշտպաններն ու այդ ոլորտի ՀԿ-ները անելիք չունեն, արդյո՞ք իսկապես մեխանիզմներ չկան:

-Մեխանիզմներ էլ կան, հնարավորություններ էլ կան, երևի կամք չկա։

Անկեղծ ասած՝ ինչ մեր քաղաքացիական հանրության հասարակական կազմակերպությունների զգալի մասը 2018թ-ից հետ համալրեցին պետական ապարատը, այս ոլորտում բավականին լուրջ բաց առաջացավ։

Մյուս մասը, որ դեռ աշխատանքները շարունակում են իրավապաշտպան ոլորտում, մեծապես զբաղվում են մարդու իրավունքների ներքին գործերով և դրա համար են կարողանում ֆինանսներ ներգրավել հիմնականում դրսի աղբյուրներից։ Բնական է՝ դրսի դոնորներին այս պահին այդքան էլ չի հատաքրքում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, Արցախի էթնիկ զտումն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Ներսում էլ դոնորներ չկան կամ գրեթե չկան, որ ֆինանսավորեն այդ աշխատանքները։ Իսկ այն սակավաթիվ կազմակերպությունները, որ զբաղվում են այս հարցերով, մեծապես կամավորության ու մարդու իրավունքների պաշտպանության իրենց առաքելությունից ընթացիկ շահերով չշեղվելու մեծ կամքի շնորհիվ են իրականացնում այս կարևոր գործը, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել նրանց։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930