Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցի հանրայնացումից հետո վաճառականներն այսօր էլ հրաժարվում են կտրել պտուղը կամ այն վաճառել կտորով՝ պատճառաբաելով, թե «պետությունը դրա դեմ օրենք է ընդունել». «Ազգ»

Հունիս 21,2024 11:56

Էկոնոմիկայի նախարարությունը նախորդ տարի հենց այս օրերին՝ հունիսի վերջին, իրավական ակտերի միասնական «e-draft» հարթակում հրապարակել էր մի նախագիծ, որով առաջարկում էր կանոնակարգել ձմերուկի եւ սեխի նախագիծը:

Կառավարության առաջարկը վերաբերում էր կտրած կամ կտորով ձմերուկ ու սեխ չվաճառելուն:

Փոփոխությունները, բարեբախատաբար, կյանք չունեցան. «e-draft» առցանց հարթակում մեկ ամիս մնալուց, քննարկվելուց հետո դրա մասին մոռացան թե՛ կառավարական կաբինետի «պայծառ գլուխները», թե՛ քաղաքացիները, բայց՝ ոչ առեւտրականները:

Հարցի հանրայնացումից հետո վաճառականներն այսօր էլ հրաժարվում են կտրել պտուղը կամ այն վաճառել կտորով՝ պատճառաբաելով, թե «պետությունը դրա դեմ օրենք է ընդունել»: Հակափաստարկները, թե ո՛չ գործադիրը, ո՛չ օրենսդիրը նման որոշում կամ օրենք չեն ընդունել, հնարամիտ առեւտրականներին չեն հուզում:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930