Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն, ԱԳՆ-ն հերքեց վարչապետին՝ ասելով, որ նոյեմբերից հետո պատերազմ է սպասվում: Ոչ մի հանձնված հող ու տեղադրված սյուն խաղաղություն չի բերել ու չի բերելու. «Հրապարակ»

Հունիս 21,2024 11:52

ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հայտարարություն արեց Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ եւ, ժողովրդի լեզվով ասած` տրաքացրեց փաշինյանական կեղծ խաղաղասիրական քարոզչական փուչիկը։

Դիցուք, Տավուշի չորս գյուղերն էլ` սահմանազատման անվան տակ, Փաշինյանը թշնամուն հանձնեց, հանձնեց Հայաստանի պաշտպանական լավագույն դիրքերը, ստրատեգիական բարձունքները, մի ամբողջ գյուղ երկու մասի բաժանեց` տավուշցիներին համոզելով, թե «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք», «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ չունենք անվտանգության երաշխիքներ, եւ, հետեւաբար, էս պայմաններում ո՞րը պետք է լինի մեր գործողությունը․ մենք պետք է ստեղծենք անվտանգության երաշխիքներ եւ մենք հիմա ոչ միայն սահմանազատում ենք անում: Սահմանազատման նպատակն է՝ իրականացնել անվտանգության երաշխիքների ձեւավորում, եւ սահմանային սյուները երաշխիքների սյուներ են, անվտանգության սյուներ են»: Այդ չարաբաստիկ սյուները տեղադրելն էլ որպես մեծ հաղթանակ ներկայացրին ու խաղաղության գրավական, որ սահմանազատումը ոչ թե միակողմանի զիջում է, այլ սահմանի վերարտադրություն` Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով, եւ եթե մենք պատերազմ չենք ուզում, պետք է սյուներ շարենք ողջ երկրի սահմաններով ու հանգիստ ապրենք: Նախօրեին, փաստորեն, ԱԳՆ-ն հերքեց իր վարչապետին` ասելով, որ նոյեմբերից հետո պատերազմ է սպասվում: Ոչ մի սահմանազատում, ոչ մի հանձնված հող ու տեղադրված սյուն խաղաղություն չի բերել ու չի բերելու մեզ:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930