Տանք ոչ թե ինչ, այլ ինչպես հարցի պատասխանը՝ ուղիների, ժամկետների, գործիքակազմերի, քայլերի հաջորդականության շուրջ․ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Եղոյանի սպասելիքն է այսօր խորհրդարանում հրավիրված՝ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներից:
Այսօրվա լսումներում Արման Եղոյանը բովանդակային առաջարկներ է ուզում լսել՝ նախանշած քաղաքական նպատակներին հասնելու համար։ Իսկ Եվրոպական ինտեգրումը, իր բնութագրմամբ, մեկ կամ բազմաթիվ քայլանոց գործընթաց չէ, ավելի բարդ է։ Արման Եղոյանի դիտարկմամբ, ի դեպ, փոքր պետությունները մեծ միություններում շահում են։
Անդրադառնալով քննադատություններին, թե ՔՊ-ն դանդաղեցնում է ՀՀ-ի եվրաինտեգրման ընթացքը, Արման Եղոյանն ասաց․ «Այս լսումները հրավիրվել են ՔՊ-ի կողմից՝ մեր հանձնաժողովի կողմից, մենք պարտադրված չեն եղել դա անելու, ցանկացել ենք դա անել»։ Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ 2024 թվականի ապրիլի 5-ից հետո եւ առավելապես վերջին շրջանում, շփումները ոչ միայն եվրոպացի, այլ ԱՄՆ մեր գործընկերների հետ են ակտիվացել։
Հիշեցնենք, Ժողովրդավարական ուժերի հարթակը համաժողով էր հրավիրել, որը նվիրված էր Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեին։ Հավաքին պետք է ներկա լիներ նաեւ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահը, բայց ինչ-ինչ պատճառներով չէր եկել ու այդ առիթով, բազմաթիվ քննադատություններ հնչեցին հավաքի մասնակիցների կողմից։
Կարդացեք նաև
Այսօր խորհրդարանական լսումներ են՝ նույն թեմայով։
Մանրամասները՝ տեսանյութում
Նրանք հրավիրել են մեզ, մենք կոչված դաշնակից ենք Եվրոպայի համար․ սա էլ ԳԽ պատգամավոր, խորհրդային այլախոհ Ազատ Արշակյանի կարծիքն է։
Նա անդրադարձավ Արման Եղոյանի այն մտքին, որ փոքր պետությունները մեծ միություններում շահում են եւ ասաց՝ այո, շահում են, եթե մեծ միությունները նվաճող չեն ու հայտարարեց, որ ԵՄ-ն թող զիջի ինչ-որ բան ու անվտանգության դոնոր դառնա Հայաստանի համար՝ մանավանդ, որ Հայաստանի նման գործընկեր է ունենալու։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ