Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է գրավոր հարցում անել՝ հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ Տիգրանաշենը չկա ցուցակում. «Հրապարակ»

Հունիս 21,2024 11:06

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների՝ մարտի 7-ին կայացած նիստից հետո Շահին Մուսաֆաեւը հայտարարեց, որ Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի եւ Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները, իսկ արդեն հետո սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը։ Ըստ Մուստաֆաեւի գրասենյակի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաեւ Նախիջեւանին սահմանակից Քյարքի՝ Տիգրանաշեն բնակավայրերը։

Քաղաքական դաշտը պնդում է, որ հաջորդը Տիգրանաշենն է, իշխանությունը մտադիր է հանձնել նաեւ այս բնակավայրը։ Նման համոզմունք ունի նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Կառավարության նիստի ժամանակ որոշում էր կայացվել արցախցիներին տրվող բնակարանային ծրագրերի ցանկը հաստատելու, ֆինանսավորելու վերաբերյալ։ Հաստատված գյուղերի եւ քաղաքների ցանկում միակ գյուղը, որ չկա, Տիգրանաշենն է։ Մնացած սահմանամերձ բոլոր գյուղերը կան։ Ակնհայտ է մեզ համար, որ իշխանություններն այս որոշմամբ ցույց են տալիս, որ Տիգրանաշենը շենացնելու, բնակեցնելու պլաններ չունեն, ամբողջովին ձեռք են քաշել այդ բնակավայրից»,- նշեց նա։ Առաքելյանը պատրաստվում է գրավոր հարցում անել՝ հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ այդ բնակավայրը չկա ցուցակում։ Նա չի բացառում, որ շուտով Տիգրանաշենը կհանձնվի։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930