Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ի խնդրանքով մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar թնդանոթներ գնելու Հայաստանի ծրագրերը։ «Չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը»,- ասել է նա։
«ՉԻ». Հետաքրքիր է, իսկ ընդհանրապես կա՞ նման տարածաշրջան, որտեղ որևէ զենքի մատակարարումները, լինեն դրանք արևմտյան, ռուսական կամ չինական, բարելավեն իրավիճակը: Կոնկրետ ռուսական զենքը որտե՞ղ է բարելավում իրավիճակը:
ՌԴ փոխարտգործնախարարը իբր բան է ասում: Հիմա որ ֆրանսիական Caesar-ի փոխարեն ռուսական Мста-ներ մատակարարվեն, տարբերությունը ո՞րն է լինելու:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: