Սուրեն Պետրոսյանի այսօրվա ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ` վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին` այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի՛ լրագրողներ:
Ես հավատարիմ եմ այն սկզբունքներին, որոնցով մեկնարկել եմ Կիրանցում և Ոսկեպարում:
Ես իմ ուղուց չեմ շեղվելու:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն