Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային տիրույթներից մինչեւ կողմնակի ներգործություններ

Հունիս 21,2024 14:00

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը  գաղափարապես հարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանումներին

Կան բազմաթիվ սահմանումներ եւ մոդելներ մշակութային ու ստեղծարար (ՄՍՈ) ոլորտները բնութագրելու եւ որոշելու համար, թե որ ոլորտներն են ներառված սահմանման մեջ: Ըստ «Հայաստանի Հանրապետության մշակութային եւ ստեղծարար էկոհամակարգը. կարիքների գնահատում եւ տնտեսագիտական վերլուծություն» զեկույցի՝ վերջիններս ներառում են Միացյալ Թագավորության մշակույթի,  մեդիայի եւ սպորտի վարչության (DCMS) սահմանումից մինչեւ Միացյալ Թագավորության գիտության, տեխնոլոգիայի եւ արվեստների ազգային հիմնադրամի (NESTA) մոդելներ եւ սահմանումներ, Առեւտրի եւ զարգացման հարցերով ՄԱԿ-ի կոնֆերանսը (UNSTAD), Կրթության եւ մշակույթի հարցերով եվրոպական հանձնաժողովը (KEA European Affairs), ինչպես նաեւ Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ):

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը  գաղափարապես հարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանումներին՝  հետեւյալ հիմնավորումներով. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոդելն ամենալայն իմաստով ընդունված մոդելն է, ինչը թույլ է տալիս արդյունքները համեմատել գլոբալ հետազոտության հետ: Երկրորդ, ՄՍՈ-ների վերաբերյալ Հայաստանում առաջին անգամ 2015-2017թթ. իրականացված հետազոտության ժամանակ կիրառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոդելը, որը  «Կատապուլտի» թիմը մտադիր է ընդլայնել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոդելը մշակույթի եւ ստեղծարարության ոլորտում առանձնացնում է 11 ենթաոլորտ՝ հեռուստատեսություն, տպագիր մամուլ, ճարտարապետություն, կատարողական արվեստներ,  ֆիլմեր, ռադիո, վիզուալ արվեստներ, գովազդ, գրքեր, խաղեր եւ երաժշտություն:

Այդ ենթաոլորտները եւ դրանց շրջանակներում իրականացվող համապատասխան սոցիալական եւ տնտեսական գործունեությունը խմբավորված են նաեւ ըստ հիմնական նշանակություն ունեցող 6 մշակութային  «տիրույթների»: ՅՈՒՆԵՍԿO-ի մշակութային տիրույթը: Ընդ որում, ՅՈՒՆԵՍԿO-ի մշակութային տիրույթը սահմանվում է այսպես. «մշակութային գործունեություն, ապրանքներ եւ ծառայություններ, որոնք գոյացել են արդյունաբերական եւ ոչ արդյունաբերական գործընթացների արդյունքում»: Հարակից տիրույթների վրա մշակութային տիրույթներն ունեն կողմնակի ներգործություն (զբոսաշրջություն, սպորտ եւ հանգիստ):

Պատկերված աղյուսակում մանրամասն ներկայացվում են Հայաստանի մշակութային տիրույթներից յուրաքանչյուրին բնորոշ գործունեության  տեսակները: Նշյալ տվյալները վերցվել են ՀՀ վիճակագրական կոմիտեից եւ դասակարգված են ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ վերը ներկայացված տիրույթների, կիրառելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային վիճակագրության շրջանակի (FCS) մեթոդը:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության մշակութային եւ ստեղծարար էկոհամակարգը. կարիքների գնահատում եւ տնտեսագիտական վերլուծություն» զեկույցը ՀՀ մշակույթի եւ ստեղծարար ոլորտների վերաբերյալ «Կատապուլտ» ծրագրի առաջին տարվա համապարփակ հետազոտության արդյունքն է:

Հետազոտությունն ի սկզբանե հետապնդել է երկու նպատակ՝
1) իրականացնել կարիքների գնահատում, որպեսզի հաստատվեն եւ/կամ ժխտվեն ծրագրի ենթադրությունները մշակութային եւ ստեղծարար ոլորտների էկոհամակարգի վերաբերյալ,
2) կատարել տնտեսագիտական վերլուծություններ, որպեսզի քարտեզագրվի Հայաստանի ստեղծարար տնտեսությունն ու գնահատվի դրա զարգացման ներուժը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
21.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930