ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Իլհամ Ալիևին, հայտնում են պետդեպարտամենտից։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
ԱՄՆ Պետքարտուղարը նշել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել նման համաձայնագրի շուտափույթ կնքման կարևորությունը։
Բլինկենը Ալիևին կոչ է արել` «հարգել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները և անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն պահվող բոլոր անձանց»։
Կարդացեք նաև