ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանական փաթեթ, որով առաջարկվում է 50 քմ-ից մեծ սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի, բենզա-գազալցակայանների մուտքի ու մյուս կողմերին տեղադրել տեսախցիկներ և դա պարտադիր դարձնել օրենքով:
«ՉԻ». Շատերը կարող է չիմանան, որ Հյուսիսային Կորեայում ամենուրեք տեղադրված են թաքնված տեսախցիկներ և միկրոֆոններ. գյուղերում, քաղաքներում, ճանապարհներին, ծառերին, բացատներում: Որպեսզի առավելագույնս վերահսկվի ոչ միայն մարդկանց շարժը, այլ նաև այն, թե ինչ են խոսում, ոնց են խոսում: Լավ էլ ստացվում է:
Հիմա մեզ մոտ այդ ուղղությամբ թափով աշխատում են: Երևի հյուսիսկորեական փորձից են իշխանությունները ոգևորվել: Ժամանակին «ստոլբի» վրա թռնող ու արագաչափ ջարդողները հիմա ամենուրեք խոսքի ու շարժի արագաչափեր են դնելու: Ընդ որում՝ Ներքին գործերի նախարարությանը տեսախցիկներ շուրջօրյա օնլայն ռեժիմով մուտք գործելու իրավունք է տրվելու:
Այնպես որ, մի քիչ զգույշ եղեք սրճարաններում: Խորհուրդ ենք տալիս ժպտալ և ձեռքով անել:
Կարդացեք նաև
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից