«Ինչո՞ւ եք վատ բաներ գրում Ռոբերտ Քոչարյանի մասին: Չէ՞ որ դրանք Փաշինյանի թեզերն են, որոնք ջուր են լցնում ներկա իշխանության ջրաղացին»: Մոտավորապես այսպիսի հարց է ինձ տվել օգտատերերից մեկը: Այդ հարցը միանգամայն տեղին կլիներ, եթե ես լինեի որեւէ քաղաքական թիմի քարոզիչ: Այդ դեպքում ինձ համար սկզբունքային նշանակություն կունենար ինչ-որ մեկի մասին միայն վատ բաներ գրելը, իսկ մյուսի մեղքերի մասին լռելը: Եթե լրագրողը (հրապարակախոսը, վերլուծաբանը) որեւէ քաղաքական «խրամատում» է, ապա նա, բնականաբար, պետք է զգուշանա խոսել այն փաստերի մասին, որոնք իր թիմին ձեռնտու չեն եւ աշխատում են հակառակ ճամբարի օգտին:
Արդյոք դուք կարո՞ղ եք պատկերացնել մի լրագրողի, որն ունի իր կարծիքը, իր մոտեցումները, բայց հոգ չի տանում այն մասին, թե ո՛ր ճամբարի մոտեցումների հետ է դա համընկնում, իսկ որին՝ հակասում: Որքան տասնամյակներ շարունակ հետեւում եմ հասարակական արձագանքներին, մեր համաքաղաքացիներից (նույնիսկ՝ զարգացած, կրթված) շատ քչերն են հավատում, որ նման լրագրողներ կան:
Փաշինյանի թեզերը «Մարտի 1-ի» վերաբերյալ ճիշտ են: Ուրիշ հարց, որ այս 6 տարում այս իշխանությունը ոչինչ չի արել, որ այդ հանցագործության մեղավորները պատժվեն: Եվ չի արել հենց այն պատճառով, որ ինքն էլ է հակված նույն հանցագործություններին: Ինչը եւ ապացուցվեց այս տարվա հունիսի 12-ին: Այսպիսով, ներքին քաղաքականության առումով ներկայիս վարչապետը ոչնչով չի տարբերվում ՀՀ երկրորդ նախագահից: Իսկ մնացած առումներով ոչ միայն Քոչարյանից է վատը, այլեւ մեր բազմադարյա պատմության մեջ Հայաստանի ամենաանհաջող, ամենաձախողված ղեկավարներից մեկն է:
«Մարտի 1-ի» առումով ուզում եմ մի քիչ էլ «ջուր լցնեմ ներկա իշխանության ջրաղացին»: Երբ Բագրատ սրբազանն ասում է, որ «հուլիսի 12-ը» նման է «մարտի 1-ին», նա, անշուշտ, իրավացի է: Բայց այդ դեպքում նա պետք է ավելի մանրամասն խոսի, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին: Իսկ խոսելուց հետո մտածի՝ արժե՞ արդյոք գործ բռնել Քոչարյանի շրջապատի հետ:
Կարդացեք նաև
Այդպիսին է իմ՝ ապաքաղաքական մոտեցումը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել 2008-ի մարտի 1-ին:
Գիտեմ, որ 2018-ի մարտի մեկին Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց Ցյուրիխի Պրոտոկոլները: Ապա պատգամավոր նիկոլը հայտարարեց. ‘Ունեմ քաղաքական կամք:’ Ու հիմա ՀՀ այս օրին է:
Ի՞նչ է տեղի ունեցել 2008-ի մարտի 1-ին: Փաստերով, անուններով:
Այս կայքը այդպես էլ չթողեց նորմալ մեկնաբանեմ։ Ոչ մի վիրավորական կամ կոպիտ բան չէի գրել, բայ այդպես էլ ուղարկել չհաջողվեց։ Անընդհատ արգելափակվում եմ։
Հարգելի Դավիթ, սա Ձեզնից ստացած մեր առաջին մեկնաբանությունն է: Եվ կայքում արգելափակման գործառույթ ուղղակի գոյություն չունի
Դավիթ, ես ունենում եմ նման դժվարուտյուններ նույնպես: Բայց դասեր եմ արել: Սա Առավոտի խնդիրը չի: Ահա ինչու:
Իմ փորձից. ա) օգտագործել միայն ‘ …’ եթե ուրիշի խոսք եք մեջբերում; բ) երկար տեքստը բաժանել մի քանի մասի; գ) չօգտագործել ռուսերեն տառեր:
Կարելի է նոյնիսկ ասել որ Փաշինյանը *հուլիսի 12-ը* սովորեց՝ Քոչարյանից:
Հետաքրքրական արարած մըն է: Իր մէջ կը միաձուլէ երկու հակառակ բեւեռներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Եւ երկուքի պարագային ալ, աւելի արդիական ու կատարելագործուած տարբերակ մը ստեղծելով:
Տպաւորիչ է:
Մ. Հայդուկ Շամլեան