Փամբակ համայնքում ինտենսիվ կերպով ընթանում են հորդառատ անձրևի և ուժգին քամիների հետևանքների վերացման աշխատանքները։
Եղեգնուտ, Վահագնի և Դեբեդ բնակավայրերում ընթանում են անանցանելի դարձած ճանապարհների մաքրման աշխատանքներ։
Լեռնապատ բնակավայրում ընկած ծառերի հետևանքով անանցանելի դարձած ճանապարհներն այս պահին անցանելի են։
Ձորագյուղ բնակավայրում մեկնարկել են էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքները։
Կարդացեք նաև
Փամբակի Համայնքապետարան