Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Թարգմանիչներ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետների հիշատակության տոնը:
Տոնի խորհրդով, Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:
Օրվա Պատարագիչն էր՝ Տեղերի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը
Պատարագիչ հոգևորականը ներկա հավատացյալներին ուղղված իր քարոզում ներկայացնելով օրվա խորհուրդը և Հայրապետների ունեցած մեծ ավանդը հայ ժողովրդի կյանքում, հավելեց. «Նույն նման օրինակն է Մովսեսի Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, եթե Մովսեսը բարձրացավ Սինա լեռը և իր ժողովրդի համար բերեց 10 պատվիրանները, ապա Մաշտոցն էլ մեզ համար իբրև Մովսես ճգնեց և Աստվածահաճությամբ, իր Աջով Հայոց գիրը ստեղծած ու վերադարձավ հայոց երկիր»:
Կարդացեք նաև
Սուրբ Պատարագին աղոթակից էին հոգևորականներ, Հայաստանի տարբեր վայրերից Օշական եկած ուխտավոր հայորդիներ:
Արագածոտնի Թեմ