Լրահոս
Օրվա լրահոսը

Քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, տապալվել են ծառեր

Հունիս 20,2024 21:12

Հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն իրականացնում են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թիթեղների ամրացման  և ապամոնտաժման աշխատանքներ։

 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930