Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պարտավոր է ուշադրությունը սեւեռել 120000 տարագիր արցախցիների իրավունքների պաշտպանությանը

Հունիս 20,2024 20:20

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է։

2023 թ-ի Արցախի բռնի տեղահանությունից հետո Արցախի Հանրապետության 120000 փախստական դարձած քաղաքացիներ այսօր զրկված են միջազգային հովանավորչությունից, ոտնահարված են նրանց իրավունքները, միջազգային որեւէ կառույց չի դատապարտում Ադրբեջանին՝ անմեղ ժողովրդին, ուժի կիրառման սպառնալիքի տակ, իրենց տներից հանելու, հայրենազրկելու համար։

Փախստական դարձած հազարավոր ընտանիքներ այսօր ստիպված լքում են Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ Կառավարությունն առանց նկատի ունենալու նրանց պահանջները՝ կայացնում է որոշումներ, որոնք հիասթափություն եւ ցավ են պատճառում արցախցիներին։ Տարիներ շարունակ Մայր Հայրենիքը թիկունքում զգալով՝ արցախցին այսօր խոցված է, հանրության շրջանում տարածված ատելությունը, իրավունքների ոտնահարումը, առկա սոցիալական ծանր կացությունն ավելի է խորացնում ստեղծված ճգնաժամը։

Միջազգային հանրությունը պարտավոր է ուշադրությունը սեւեռել 120000 տարագիր արցախցիների իրավունքների պաշտպանությանը եւ սեփական Հայրենիքում խաղաղ եւ ապահով ապրելու իրավունքի հաստատմանը։ Հակառակ պարագայում՝ ՀՀ-ն եւ միջազգային բոլոր կառույցները դառնում են Ադրբեջանի հետ հանցակից՝ աչք փակելով եւ լուռ հետեւելով Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր քաղաքականությանը։

 

«Ապառաժ»-ի խմբագրական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930