Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասում և Մյասնիկյան փողոցում մի քանի հսկայական եղևնիներ արմատից պոկվել ու տապալվել են։
Վնասվել են շենքերի պատուհաններ։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Տեղում են նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ու Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: