Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողովի կոչը ՀՀ իշխանություններին՝ կազմակերպելու ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե

Հունիս 20,2024 19:35

Այսօր Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի հարթակը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին նվիրված ֆորում։ Ֆորումը տեղի ունեցավ Երևանի Անի Պլազա հյուրանոցում: Միջոցառմանը մասնակցում էին ժողովրդավարական արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և Հայաստանի քաղաքացիական հասարակության այլ առաջնորդներ և ներկայացուցիչներ: Համաժողովին ներկա էին նաև Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ։

Մասնակիցները կարևորեցին Հայաստանի՝ եվրոպական ազգերի ընտանիքին միանալու անհրաժեշտությունը, քանի որ դա Հայաստանի ժողովրդի համար կապահովի անվտանգության և բարգավաճման ավելի բարձր մակարդակ և կբարելավի մարդու և քաղաքական իրավունքները Հայաստանում: Մասնակիցները նաև քննարկեցին ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ Հայաստանի քաղհասարակության, բիզնեսների և անհատ քաղաքացիների կողմից լուրջ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի երկիրը հասնի և պահպանի եվրոպական չափանիշները մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության, կառավարման, տնտեսության, հարկման, կանանց և փոքրամասնությունների իրավունքների։

Շահագրգիռ քննարկումներից հետո մասնակիցները ստորագրեցին մի բանաձև, որով Հայաստանի կառավարությանը կոչ արվեց համաժողովի անցկացման օրվանից չորս ամսվա ընթացքում անցկացնել Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցելու հանրաքվե:

Ֆորումի ամբողջական հեռարձակումը

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում վերջին տարիներին ձեւավորված պահանջը Եվրամիության հետ առավել սերտ ինտեգրման ուղղությամբ, որի հիմքում ընկած է Հայաստանի եւ եվրոպական ժողովուրդների քաղաքակրթական ընդհանրությունները եւ աշխարհաքաղաքական շահերի համընկումը․

Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդի անվտանգության, տնտեսական եւ մարդկային զարգացման եւ մշակութային վերելքի ապահովման հրամայականը, ինչը պատմական այս փուլում հնարավոր է իրականացնել միայն Հայաստանի եվրոպական ինտեգրման միջոցով՝

Ժողովրդավարական ուժերի հարթակը` ի դեմ քաղաքական ժողովրդավարական արտախորհրդարանական կուսակցությունների եւ քաղաքացիական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին առաջիկա չորս ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով:

1. Էդգար ԽԱՉԱՏՐՅԱՆ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, Խաղաղության երկխոսություն ՀԿ նախագահ

2. Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ

3. Ազատ ԱՐՇԱԿՅԱՆ, նախկին այլախոհ, Գերագույն Խորհրդի պատգամավոր

4. Արամ ՍԱՐԳՍՅԱՆ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ

5. Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ, Եվրոպական կուսակցության նախագահ

6. Արման ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ

7. Լեւոն ՇԻՐԻՆՅԱՆ, Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության նախագահ

8. Հովսեփ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ

9. Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ

10. Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող

11. Արթուր ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

12. Ներսես ԿՈՊԱԼՅԱՆ, ԱՄՆ Նևադայի համալսարանի պրոֆեսոր

13. Գոհար ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, Հայաստանում կանանց հիմնադրամ

14. Հայկ ՄԻՐԶՈՅԱՆ, Պահպանողական կուսակցության նախագահ

15. Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ

16. Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ, քաղաքագետ

17. Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ

18. Լիլիթ ԴԱԼԼԱՔՅԱՆ, քաղաքագետ

19. Հարութ ԿԱԼԱՅՋՅԱՆ, ՊրոԱրմենիա հասարակական կազմակերպություն

20. Առնոլդ ԲԼԵՅԱՆ, Ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոն

21. Գարեգին ՄԻՍԿԱՐՅԱՆ, տնօրեն, Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ

22. Գեւորգ ՌԱԻՍՅԱՆ, Երիտասարդ եվրոպական դեսպան

23. Բարդուղ ԳԱԼՍՏՅԱՆ, Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ

24. Վանիկ ՆԻԿՈՅԱՆ, լրագրող

25. Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ, վերլուծաբան, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ

26. Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ, վերլուծաբան

27. Խաչատուր ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՀ քաղաքացի

28. Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ, լրագրող

29. Կամո ԱՍԱՏՐՅԱՆ, իրավաբան

30. Ռազմիկ ՌՈՒՇԱՆՅԱՆ, նախագահ, «Ազատամարտիկների և զորացրված զինառայողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ

31. Հասմիկ ԱՍԼԱՆՅԱՆ, նախագահ, «Շողեր միություն» ՀԿ

32. Վազրիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՊրոԱրմենիա հասարակական կազմակերպություն

33. Լեւոն ՀՈՒՆԱՆՅԱՆ, Արմաթ Քոմմյունիթի ՀԿ

34. Արմանդա ԶԱՐՅԱՆ, ՀՀ քաղաքացի

35. Լիանա ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, ՀՀ քաղաքացի

36. Արսեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ քաղաքացի

37. Գեղեցիկ ՆԱԶԱՐՅԱՆ, ՀՀ քաղաքացի

38. Վահագն ԽԱՉԻԿՅԱՆ, ՀՀ քաղաքացի

39. Աշխեն ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ՀՀ քաղաքացի

40. Սիլվա ՍԱՀԱԿՅԱՆ, ՀՀ քաղաքացի

41. Արտյոմ ԱԲՐՈՅԱՆ, ՀՀ քաղաքացի

42. Արթուր ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՀ քաղաքացի

43. Մարիամ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀՀ քաղաքացի

44. Աստղիկ ՊՈՂՈՍՅԱՆ, ՀՀ քաղաքացի

45. Սամվել ՖԵԼԵՔՅԱՆ, ՀՀ քաղաքացի

46. Արփենիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ քաղաքացի

47. Լուսինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ քաղաքացի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930