Տասը երկրների շարքում Հորդանանն առաջինն է, այստեղ յուրաքանչյուր 100 բնակչին բաժին է ընկնում 27 փախստական
Հայաստանում յուրաքանչյուր 100 բնակչին բաժին է ընկնում 5 փախստական։ Գերմանական «Deutsche Welle»-ի հրապարակած տվյալների համաձայն՝ տասը երկրների շարքում Հորդանանն առաջինն է, այստեղ յուրաքանչյուր 100 բնակչին բաժին է ընկնում 27 փախստական, Մոնտենեգրոյում յուրաքանչյուր 100 բնակչին բաժին է ընկնում 10 փախստական, Չադում՝ 6, Կոլումբիայում՝5, Հայաստանում նույնպես` 5, Իրանում, Թուրքիայում, Չեխիայում եւ Մոլդովայում՝ 4, Հարավային Սուդանում՝ 3:
Այսօրը՝ հունիսի 20-ը, ՄԱԿ-ի որոշմամբ, նշվում է որպես փախստականների միջազգային օր։