Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». «Հետք»

Հունիս 20,2024 17:44

«Հետք». Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2023 թվականի տարեվերջին կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից»։ Այս գործարքում հետաքրքրականն այն է, որ 2022 թվականին փոխվարչապետն ավելի քան 2 միլիոն դոլարով վաճառել էր նույն «Արդշինբանկում» ունեցած իր 1.000056% բաժնետոմսերը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ է դառնում, որ նա 2023 թվականի դեկտեմբերի 4-ին «Արդշինբանկից» 511 700 դոլարի պարտատոմսեր է գնել։

Մհեր Գրիգորյանը 2011-2018թթ․ եղել է «Արդշինբանկի» վարչության նախագահը, ինչպես նաև տիրապատել է բանկի բաժնետոմսերի 1,000056 տոկոսին։ Փոխվարչապետ նշանակվելուց հետո, օրենքի համաձայն, Մհեր Գրիգորյանը թողել է «Արդշինբանկի» իր վարչական պաշտոնը, սակայն բաժնետոմսերը պահպանել է մինչև 2022 թվականը։ Նրան պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ, որոնք նա 2022թ․ վաճառել է մոտ կրկնակի ավել գնով՝ 962 մլն դրամով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930