Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն օր մտքով տանն եմ, հիմա եմ վերաարժևորում կյանքը. Ապառաժ

Հունիս 20,2024 17:26
Ապառաժ.  Առաջին կարգի զինվորական հաշմանդամ Կամո Միրզոյանը Արցախի Խնածախ գյուղից բռնի տեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Երկու սենյականոց բնակարանում է ապրում կնոջ ու տարեց ծնողների հետ։ Ամբողջ կյանքում գյուղական համայնքում ապրած այս մարդիկ չեն կարողանում հարմարվել մեծ քաղաքի ակտիվ կյանքին, սակայն չեն կարող տեղափոխվել որևէ մարզ, որովհետև Կամոն պարբերաբար հաճախում է Երևանի Զինվորի տուն վերականգնողական կենտրոն, որտեղ ստանում է բուժօգնություն։

-Գյուղից սեպտեմբերի 28-ին ենք դուրս եկել։ Մի քանի հագուստից բացի ոչինչ չենք վերցրել մեզ հետ, մեքենայում տեղ չկար։ Ամեն ինչ մնաց Արցախում։ 20 տարեկանում վիրավորվել եմ Ակնայի մատույցներում, կորցրել ոտքս ու հավերժ հաշմանդամ անունը ձեռք բերել։ Այսօր մտածում եմ՝ հանուն ինչի՞, հանուն այս պարտությա՞ն։ Ինչո՞ւ են կռվել ու զոհվել մեր տղաները, եթե պետք է ապրեինք պարտվելու և Հայրենիքը լքելու այս խայտառակությունը։ Ինչո՞ւ պետք է արցախցին ընկճվի սոցիալական ծանր բեռի տակ։
Ամեն օր մտքով տանն եմ, հիմա եմ վերաարժևորում կյանքը։ Մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, որ այս ամենն ընդամենը մղձավանջային երազ լիներ։ Մեր բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին,-ասում է Կամոն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930