Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պատրաստվում է նաեւ ուժի կիրառմամբ հասնել իր հռչակած նպատակներին, իսկ ՀՀ իշխանությունը գնում է զիջումների»․ Տիգրան Աբրահամյան

Հունիս 20,2024 16:52

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը դեռեւս չի պատասխանել Հայաստանի առաջարկին՝ մեկ ամսվա մեջ ամփոփել եւ ստորագրել «խաղաղության պայմանագիրը»։ Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ էր  հանդես եկել, որտեղ նոյեմբերին սպասվող պատերազմի մասին նախազգուշացում կա։

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով այս հայտարարություններին, ասաց․ «Հայաստանի իշխանությունը տարբեր փուլերում, ինչպես իրեն անհրաժեշտ է, խաղաղության եզրույթը կիրառում է։ Նույնիսկ այնտեղ, որտեղ ակնհայտորեն որեւէ բան չկա խաղաղության մասին, հանրությանը մոլորեցնելու, շանտաժի եւ սպառնալիքի ենթարկելու պայմաններում, օգտագործելով խաղաղության դրոշակը, գնում են ադրբեջանական զիջումների»։

Ըստ Աբրահամյանի՝ Ադրբեջանը պատրաստ է այդ թվում՝ ուժի կիրառման միջոցով հասնելու իր հռչակած նպատակներին, որոնք ենթադրում են նաեւ ՀՀ տարածքների նկատմամբ վերահսկողություն, Հայաստանի նկատմամբ դիրքային ու ռազմավարական առավելություն, որեւէ փուլում նաեւ շատ ակտիվ փուլ է մտնելու, այսպես կոչված, միջանցքային տրամաբանության իրացումը։

«Իսկ Հայաստանի իշխանությունները սա տարբեր փուլերում տարբեր ձեւ են օգտագործելու։ Մի տեղ լինելու է զոհ, փորձելու են դրանից որեւէ բան ստանալ իրենց համար։ Մի փուլում զիջումներ անելու համար դիմում են ժողովրդին, ասելու՝ եթե չգնանք զիջումների, եթե հերթական զիջումը չանենք, պատերազմ ենք ստանալու։ Քաղաքական իմաստով եւ մեր քաղաքացիների համար էլ ընկալելի չէ՝ մի շաբաթ հայտարարել մեկ բան, հաջորդ շաբաթ՝ լրիվ այլ բան։ Բայց մեր իրականությունն այդպիսին է՝ իշխանությունն անընդհատ խեղաթյուրում է իրական իրադրությունը, մեկ այլ իրավիճակում ըստ նպատակահարմարության դա բերում է առաջին պլան»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930