Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղ գյուղից այն կողմ Հայրենիք ենք թողել, բայց այսօր էլ հայրենիքում ենք, պետք է սրբել արցունքները և շարունակել ՀՕՄ-ի առաքելությունը». Մելանյա Բալայան. «Ապառաժ»

Հունիս 20,2024 16:48

Ապառաժ. Հայ Օգնության Միության Արցախի միավորի ատենապետուհի Մելանյա Բալայանը «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է միավորի խնդիրների, տեղահանությունից հետո իրականացված ծրագրերի եւ անելիքների մասին: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության որոշմամբ՝ Արցախի միավորը գործում է ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ներքո՝ որպես «Արցախ» մասնաճյուղ պահպանում է մեկուսի կարգավիճակը։

Նրա խոսքով՝ ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության կոչին ընդառաջ, ՀՕՄ-ի բոլոր միավորները միասնական կամքով նյութապես և բարոյապես սատար կանգնեցին արցախցիներին։ Տեղահանությունից հետո Հայաստանի Շրջանային վարչության ծրագրերն ուղղված էին արցախահայության օժանդակությանը, որին անմիջական մասնակցություն է ցուցաբերել ՀՕՄ–ի Արցախի միավորը՝ իր գործունեությունը շարունակելով ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության գրասենյակում:

«Մեր հօմուհիներն ակտիվորեն մասնակցեցին արցախահայերի համար առաջին անհրաժեշտության սննդի, հիգիենայի տուփերի պատրաստման և տրամադրման աշխատանքներին: Կարճաժամկետ ծրագրերով շուրջ 10 000 ընտանիքների հատկացվել է տարբեր տեսակի օժանդակություն՝ դրամական, նվեր–քարտերի, սննդիարկղերի, անկողնային պարագաների, ծածկոցների, տաքացուցիչների, տաք հագուստի, հիգիենայի պարագաների տեսքով, որոնք բաշխվել են ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ՀՕՄ-ի մասնաճյուղերի և ՀՅԴ կոմիտեների միջոցով»,- հայտնել է Մելանյա Բալայանը:

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհու խոսքով՝ երկարաժամկետ ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել բնակարանային, աշխատանքի տեղավորման, հոգեբանական, առողջապահական, իրավա–խորհրդատվական ծրագրեր։

Մելանյա Բալայանը հավելել է, որ այսօր փորձում են նոր պայմաններում ու նոր իրավիճակում շարունակել ՀՕՄ-ի աշխատանքները: «Տեղ գյուղից այն կողմ Հայրենիք ենք թողել, բայց այսօր էլ հայրենիքում ենք, ուստի պետք է սրբել արցունքները և հանուն համազգային տեսլականի շարունակել ՀՕՄ-ի առաքելությունը»,- ավելացրել է նա։

Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930