Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Տավուշի գյուղերը հանձնելը Նիկոլը կարողացավ սղացնել, ներկայացնելով, որ դրանք իբր հայկական գյուղեր չեն, դրա համար առանց հանրաքվեի հանձնեց»

Հունիս 20,2024 16:21

«Քանի օր է՝ Սյունիքում Նիկոլ Փաշինյանը մարդկանց պատրաստում է Սյունիքի միջանցքի, Հայաստանի սուվերեն տարածքից Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացին, հետո կգնա Վարդենիս, վարդենիսցիներին կնախապատրաստի, որովհետեւ Ալիեւը հայտարարեց, որ Վարդենիսի 10-ից ավելի գյուղեր եւս Ադրբեջանինն են: Դա էլ անելուց հետո կգնա Արարատի մարզ՝ Տիգրանաշենի (նախկինում՝ Քյարքիի) բնակիչներին կնախապատրաստի: Եվ չգիտեմ, թե ինչքանով է հավաստի, մամուլում տեղեկատվություն կար նախօրեին, որ Տիգրանաշենի (Քյարքիի) բնակիչներին առաջարկում են իքս գումար, որպեսզի պատրաստվեն իրենց բնակավայրերը լքելուն»,- «Հայելի» ակումբում ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Խնդրել եմ, որ տեղեկատվությունը մեր գործընկերները ճշտեն, բայց ակնհայտ է, որ հանձնման հերթում է նաեւ Տիգրանաշենը: Կարծեմ Ներքին Հանդում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրակարգում է հանրաքվեի հարցը: Ինքն ասաց՝ տարածքների փոխանակում, այսինքն` ադրբեջանցիները սա են տալու, մենք սա ենք տալու: Կարծում եմ, որ դա մանիպուլյատիվ սուտ է: Արարատ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ 2021թ մայիսի 12-ից Ադրբեջանը զավթել է Սեւ լճի հատվածը, Ջերմուկի վերջնահատվածները, Շորժայի հատվածը եւ պիտի դուրս գա, Ալիեւը հայտարարեց, որ մեր զորքերն այնտեղ են, որտեղ պիտի լինեն եւ մեկ միլիմետր ադրբեջանական զինուժը այդ տարածքից դուրս չի գալու: Ընդ որում, մեկ միլիմետր հայկական հող, այդ թվում՝ Արծվաշենը հետ չենք ստանալու: Քանի որ Տավուշի գյուղերը հանձնելը Նիկոլը կարողացավ սղացնել, ներկայացնելով, որ դրանք իբր հայկական գյուղեր չեն, դրա համար առանց հանրաքվեի հանձնեց»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով. «Հասկանալի է, որ Փաշինյանը չի կարողանալու Գեղարքունիքից, Սյունիքից, Արարատից բնակավայրեր հանձնել եւ ասել, որ դրանք ՀՀ սուվերեն տարածք չեն, քանի որ Հայաստանի Հանրապետությունից 1 միլիմետր հանձնելու համար պետք է հանրաքվե իրականացվի, եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ սահմանների փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն համաժողովրդական հանրաքվեով»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ըստ տեղեկությունների հանրաքվեն նախատեսվում է անցկացնել աշնան առաջին ամիսներին՝ սեպտեմբերին:

«Հանրաքվեով տարածքներ հանձնելու համար ըստ մեր Սահմանադրության՝ պետք է այո ասի, այսինքն` սեփական հայրենիքը հանձնելուն այո ասի մոտ 650 հազար քաղաքացի, եւ եթե անգամ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ուսապարկերին ու հետեւորդներին էլ բերի,150 -200 հազարից ավել ձայն չի կարողանալու հավաքել: Իսկ Ալիեւը պահանջում է հանրաքվե, որովհետեւ միայն հանրաքվեով է հնարավոր ՀՀ սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագիրը, որը նշանակում է վերջակետ դնել ՀՀ երրորդ Հանրապետությանը, եւ միայն Սահմանադրությամբ է հնարավոր Արարատ լեռը որպես նկարագրություն՝ մեր զինանշանից հանել, ինչը եւս պետք է արվի հանրաքվեով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930