Լրահոս
Օրվա լրահոսը

Գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում արձանագրված բազմապիսի իրավունքների խախտման փաստերով. Թագուհի Թովմասյան

Հունիս 20,2024 14:28

Գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում արձանագրված բազմապիսի իրավունքների խախտման փաստերով:

✔️«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը ֆիքսել է «Զարյա 3» տեսակի նռնակի կիրառումը դեպքի վայրում, որը «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշներն սահմանելու մասին» N 09-Ն հրամանի համաձայն, թույլատրելի չէ: ՀՀ ոստիկանությունը կարող էր կիրառել միայն «Զարյա» և  «Զարյա-2» տեսակի լուսաձայնային նռնակ:

✔️Նիկոլ Փաշինյանի հռչակած «բրենդային ժողովրդավարության» պայմաններում, խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ կիրառվել է ակնհայտորեն անհամաչափ ուժ:

✔️Առանց պատշաճ և բոլորի համար հասանելի նախազգուշացման, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Սա հակասում է խաղաղ հավաքի անցկացման սահմանադրական իրավունքին:

✔️Քաղաքացիներից մեկն անգամ չգիտակցելով, որ նետվածը նռնակ է, վերցրել է ձեռքը և պայթյունի հետևանքով կորցրել մատները:

✔️ Չսահմանափակվելով անզեն քաղաքացիների մեջ լուսաձայնային և տարբեր տվյալներով նաև բեկորային պայթուցիկներ նետելով (տասնյակ մարդիկ ունեն բեկորային վնասվածքներ), բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկող ոստիկանները ծեծել են նրանց ոստիկանական մեքենաների մեջ կամ բերման ենթարկելու ընթացքում։ Իսկ ԱԺ տարածքից դիպուկահարներ են ցուցադրաբար կանգնել, ինչը ակնհայտ վախի մթնոլորտի սերմանում է:

✔️ Նռնակներից մեկն ընկել է ծավալվող իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների խմբի մեջ, որոնց ևս չեն նախազգուշացրել կիրառվելիք հատուկ միջոցների մասին: Խոչընդոտվել է լրագրողերի մասնագիտական գործունեության իրավունքը. կան մեծաթիվ տուժածներ:

✔️Տարբեր ահազանգերի համաձայն, շտապօգնության ավտոմեքենաները չեն հասել ժամանակին և մարդիկ ստիպված են եղել ընդհուպ մինչև 1 ժամ սպասել արնածոր վերքերով:

📌 Այս և շատ այլ աղաղակող բռնարարքների վրա իմ միջազգային գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել՝ ներկայացնելով մարդու իրավունքների տարաբնույթ խախտումների մասին հստակ փաստեր:

✅ Տեղի ունեցածը պետք է ստանա արժանի գնահատական բոլոր կողմերից, այդ թվում` տեղական մակարդակով:

📌 ՀՀ գլխավոր դատախազին ևս դիմում եմ հասցեագրել՝ քրեաիրավական գնահատականի ակնկալիքով:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930