Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ շարժման անդամ Սուրեն Պետրոսյանին: Ըստ նրա, երկրորդ կարծիք չկա, որ մարդիկ հավաքվել են բացառապես Բագրատ սրբազան ֆենոմենի շուրջ. «Ինքը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի մեջ չի մտել, Սուրենն այդ պահին Ոսկեպարում էր որոշակի մարդկանց հետ: Հենց որ շարժումը սկսվեց ու թափ առավ գյուղերում, սրբազանը առաջարկեց, որ երբ պիտի քայլեինք, գայինք Երեւան, լիներ նաեւ Սուրենը, ես չառարկեցի:
Ես առանձնապես խնդիրներ չեմ սարքել դրանից, չեմ խոչընդոտել, թեպետ շատ-շատ արժանավոր մարդիկ կային, որոնք էդ շարժման ակունքներում կանգնած են եղել, ռազմական գործիչներ եւ այլն, որոնք ե՛ւ պատրաստ էին, ե՛ւ արժանի էին, որ լինեին: Դա սրբազանի մեծահոգության եւ այսպես ասած քայլի շնորհիվ է, որ Սուրենը եկավ եւ մեզ հետ քայլեց:
Պարզ է, որ մարդիկ, որ հավաքվել են, սրբազան հոր շուրջն են հավաքվել: Կարող է մի քանի հոգի ինձ համար էին եկել, մի քանի հոգի՝ Սուրենի համար, բայց պարզ է, չէ՞, որ շարժումը հստակ ունի առաջնորդություն, դա սրբազան հոր առաջնորդությունն է:
Ամեն անգամ փորձել սա ուրիշ կերպ ներկայացնել…չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործել, առնվազն արդար չէ: Շարժումը քեզ շատ բան է տվել, բերել է առաջին շարք, եթե դու չես գնահատում, չես արժեւորում, գիտեք ինչ կա, մարդու արածը գնահատելը մեծագույն արժեք է: Եթե դու այդ արժեքների կրողը չես, ինչ ասեմ: Ասել, որ շարժումը մարո՞ւմ է: Ո՞վ է ասել, որ մարում է»:
Կարդացեք նաև
Նշենք, որ Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն այսօր Tert.am-ին ասել է. «Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ