Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս սուրբը՝ սուրբ Էդմոնը, եկել է, ասում է ոչ մեկի հետ չհամագործակցեք, իբր ինքը 2018-ից հետո է ծնվել, ասում է՝ սաղին ուղարկեք, սրբերից ես կլինեմ». Գառնիկ Դանիելյան

Հունիս 20,2024 13:55

«Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր այն ժամանակ, որ ժամանակ Արցախը մեր ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանձնեցին Ադրբեջանին: Էդ մարդը պատասխանատվություն կրո՞ւմ է, թե՞ չէ: Ինձ էլ ասում է՝ սրբազանին տարել ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Խեղկատակությունն էլ չափ ու սահման ունի: Ես ինչ-որ մեկին պետք է տանեմ ինչ-որ մեկի հետ հանդիպմա՞ն: Մարդը նախագահների հետ հանդիպել է»,- այսօր «Հայելի» ակումբում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին պատասխանեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա ասաց, որ իր համար ապշելի էր, որ Մարուքյանենք եկել էին Կիրանց, մտածել են՝ մարդիկ հասկացել են, թող համերաշխություն լինի, բայց եկել ու պահանջ է ներկայացնում. «Ինքը ոչ Սերժ Սարգսյանից է խնդրանք արել, ոչ էն մեկի պրոյեկտն է, սուրբ է: Էս սուրբը՝ սուրբ Էդմոնը, եկել է, ասում է ոչ մեկի հետ չհամագործակցեք, իբր ինքը 2018-ից հետո է ծնվել, ասում է՝ սաղին ուղարկեք, սրբերից ես կլինեմ, միակ ճիշտն էդ է, մենք մի քանի հարյուր հազար մարդ կլցնենք փողոցները: Ասում է՝ ոչ մեկին բարեւ չտաք, ոչ մեկի հետ չշփվեք, բայց մարդը երկու շաբաթ առաջ Նիկոլի գրկից դուրս է եկել: Իբր դուրս է եկել: Բայց եթե դուրս չես եկել, տղա ջան, ո՞վ պիտի սրբազանին կամ ինձ ասի՝ էն մեկի հետ մի կանգնի, էն մեկի հետ մի շփվի, թե չէ չեմ գա: Է, մի՛ արի: Որ գաս, կողքդ 5 հոգի մարդ կա՞ կանգնած: Եթե կան, դե թող կանչի, լիքը հրապարակներ կան, թող մի հատ միտինգ հրավիրի: Մարդ չկա կողքը: Իր հետի մարդիկ էլ ասում են հաջող, Էդմոն ջան: Էս մտածելակերպով ամեն մեկը իրան համարում է վարչապետ»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հետաքրքիրն այն է, որ շարժումը մարելու մասին ավելի շատ “անհանգստանում են” քաղաքական դաշտի մարած գործիչները և Բագրատ Սրբազանին քննադատելով, ուզում են նորից մարդամեջ մտնեն։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930