Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունների վերաբերմունքին ես շատ կասկածամիտ եմ»․ Լեւոն Բարսեղյանը՝ ՀՀ-ի եվրոպական ապագայի մասին

Հունիս 20,2024 12:45

«Նախաձեռնության նպատակն է փլվող աշխարհակարգի այս ժամանակաշրջանում, առավել ևս առաջիկա ընտրություններին ընդառաջ, ՀՀ-ն, նրա պետականությունն ինչ-որ կերպ ամրագրել ցնցումներից ավելի անվնաս, իսկ եթե հնարավոր լինի՝ մեկ քայլ առաջ դուրս գալու համար։ Մեր նպատակն ազնիվ է՝ օգնել ՀՀ պետությանը, պետականությանը, իշխանություններին, որ այս միջակայքը, որը շատ տուրբուլենտ է, ինչ-որ կերպ հաղթահարելու համար»,- Ժողովրդավարական ուժերի հարթակի՝ այսօր կայացած համաժողովում, իր ելույթում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, այսօր, Ժողովրդավարական ուժերի հարթակը համաժողով է հրավիրել, որը նվիրված էր Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեին։ Հավաքին պետք է ներկա լիներ նաեւ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահը, բայց ինչ-ինչ պատճառներով չէր եկել։

ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի գաղափարն Արամ Սարգսյանը համարում է 1991-ի անկախության հանրաքվեին համազոր գաղափար։

Մանրամասները՝ տեսանյութում

Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ ասաց՝ իր կարծիքով, կայսրության մահվան մասին լուրերը չափազանցված են․ դրանք այդպես հեշտ չեն մահանում եւ թե պրոպագանդայով, թե պրոքսի-պատերազմներով, փորձելու են ետ նվաճել կորցրածը, ինչն էլ անում են 30 տարի։ Իր գնահատմամբ, որը հիմնված է տարբեր հարցումների վրա, մարդկանց 95 տոկոսը կողմ է Հայաստանի՝ ԵՄ-ի ընտանիքին միանալու ապագային ու դա նախեւառաջ, պայմանավորված է անվտանգային մտահոգություններով։

«Ահագին մարդ՝ ուղղափառ, կրեմլահպատակները, վերջիվերջո հասկանում է իր անձնական, տնտեսական, մերկանտիլ, առողջապահական շահերը։ Ես ոչ մի տարակույս չունեմ, որ որեւէ հանրաքվե տալու է այնպիսի արդյունք, ինչի մասին խոսեց պարոն Արշակյանը, բայց ՀՀ իշխանությունների վերաբերմունքին ես շատ կասկածամիտ եմ, չնայած եղած հայտարարություններին, թե պատրաստ ենք մոտենալ այնքան, ինչքան այնտեղ հարմար կհամարեն եւ այլն․ ինտեգրման համար դուռ-լուսամուտ կոտրելու փոխարեն․․․ ՔՊ-ն մեկ հոգի չի ճարել, որպեսզի այս հավաքին մասնակցի»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ համագործակցության Համապարփակ եւ ընդլայնված պայմանագրի կատարման ընթացքը ՀՀ իշխանության կողմից, իրեն նույնպես դրական հույսեր չի ներշնչում, բայց ժողովրդից ընտրված ՀՀ գործող իշխանությունը ստիպված է լինելու հայտարարել՝ գնու՞մ է այս ուղղությամբ, թե՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930