Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կատարում, «գերակատարում» է այն, ինչին ընդդիմանում էր. «Փաստ»

Հունիս 20,2024 11:37

Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ Հայաստանի պետական պարտքը վաղուց հատել է ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմանագիծը։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի պետական պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Իսկ այսպիսի իրողությանը պետք է շատ լուրջ մոտենալ։ Սակայն Փաշինյանն ընթացքում փորձում է տարբեր հիմնավորումներ բերել, որ պետական պարտքի սրընթաց աճը լիովին բնականոն երևույթ է։ Այդ շրջանակներում էլ նա հայտարարում էր, որ պետք չէ վախենալ պետական պարտքի ավելացումից, քանի որ երկրներ կան, ընդ որում` զարգացած երկրներ, որոնք իրենց ՀՆԱ-ի 200 %-ի չափով պետական պարտք ունեն։ Բայց Հայաստանն իր ունեցած տնտեսական հնարավորություններով չի էլ կարող ոտք մեկնել զարգացած երկրների հետ։ Մյուս կողմից էլ՝ անգամ զարգացած տնտեսություն ունեցող երկրները սկսել են բավական լուրջ մոտենալ պարտքային բեռի ավելացման խնդրին։

Իսկ Հայաստանը մեկը մյուսի հետևից նոր ֆինանսական պարտավորություններ է ստանձնում, պետական պարտքի ավելացումը զսպող որևէ հանգամանք չկա։ Ավելին՝ Փաշինյանը փորձում է այս իրողությունն այն դիտանկյունից ներկայացնել, որ պետական պարտքի ավելացման գործելակերպը լիովին ընդունելի երևույթ դառնա հանրության համար։ Դրա համար էլ նա մեկ տարի առաջ հայտարարում էր, թե «պետական պարտքն ավելացել է, բայց ընտանիքում էլ, երբ սկսում են բարեկեցիկ ապրել, պարտքն ավելանում է»։ Նման համեմատությունն ինքնին առնվազն անլուրջ է:

Պարտքի հաշվին կատարված ծախսերն էլ հիմնականում ներկայացվում են որպես տնտեսական աճ։ Իշխանության գալու ճանապարհին 2018 թվականի մայիսի 1-ին Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր. «2017-ին 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, 700 մլն դոլարով աճեցրել ենք մեր ՀՆԱ-ն… Պատկերացնու՞մ եք, մեր վերցրած պարտքն ավելին է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հետևաբար, տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլյացիաների արդյունք»։ Հիմա ստացվում է, որ Փաշինյանը կատարում է այն, ինչին ընդդիմանում էր: Ներողություն, ոչ թե կատարում է, այլ «գերակատարում» է՝ միևնույն ժամանակ հիմա նշելով, թե պարտք վերցնելը վատ բան չէ: Դե բոլոր քպականների համար երևի դա սովորական բան է: Նրանք մինչև իշխանության գալը միշտ էլ կա՛մ պարտքով են ապրել, կա՛մ ուրիշների հաշվին…

 Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930